Ապրիլի 5-ին Լոնդոնի սրտում գտնվող «Սոհո» հյուրանոցի կինոսրահներից մեկը լեփ-լեցուն էր բազմաթիվ հյուրերով։ Այստեղ էին հավաքվել Միացյալ Թագավորության կառավարության և խորհրդարանի, հայտնի բրիտանական լրատվամիջոցների, մշակութային, համայնքային և գործարար շրջանակների մի շարք ներկայացուցիչներ, դիվանագետներ ու դեսպաններ։ Բոլորին այս վայրում էր հավաքել «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը, որը կազմակերպվել էր Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի հովանավորությամբ ու ֆիլմի պրոդյուսերական խմբի հետ համագործակցությամբ։
«Խոստումը» ֆիլմը, որը Հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական դրամա է, կյանքի է կոչվել հայազգի գործարար Քըրք Քըրքորյանի հիմնած ֆոնդի աջակցությամբ և նրա պատվերով։ Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, իսկ նկարահանումներն իրականացրել է «Survival Pictures» ընկերությունը։ Խաղարկային այս ֆիլմը, որի պրոդյուսերներն են Էրիկ Էսրաելյանը, Մայք Մեդավոյն ու Ուիլյամ Հորբերգը, գտնվում է ոչ միայն հայ, այլև համաշխարհային հանդիսատեսի ուշադրության կենտրոնում։ Եվ դա բոլորովին պատահական չէ, քանի որ ֆիլմում նկարահանվել է հանրահայտ դերասանների իսկական աստղաբույլ. օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլ, Ոսկե Գլոբուսի առաջադրված դերասան Օսկար Այսըկ, ֆրանսիացի դերասաններ Շառլոտ Լե Բոն և Ժան Ռենո։
Լոնդոնյան պրեմիերային մասնակցելու համար այստեղ էին ժամանել ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանը, տարբեր կերպարներ մարմնավորած դերասաններ Շոհրեհ Աղդաշլուն և Ջեյմս Քրոմվելը, ինչպես նաև ֆիլմում հնչող «Խոստումը» երգի հեղինակ և կատարող Քրիս Քորնելը։ Իրենց ներկայությամբ այս միջոցառումը պատվել էին հատուկ հրավիրյալներ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով նախկին համակարգող, իսկ այժմ` Լոնդոնի Արևելյան ու աֆրիկյան ուսումնասիրությունների համալսարանի տնօրեն Բարոնուհի Վալերի Ամոսը, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Ամալ Քլունին և հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին։
Ցուցադրության մեկնարկից առաջ հյուրերին ողջունեց պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանը, ով իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց դեսպան Արմեն Սարգսյանին միջոցառման կազմակերպման համար, ինչպես նաև անդրադարձավ ֆիլմի ստեղծման գործընթացին ու աշխատանքներին։ Վայրկյաններ անց ներկաներն արդեն ամբողջովին կլանված հետևում էին ֆիլմին, որն առաջին իսկ րոպեներից գերել էր յուրաքանչյուրին բարձրակարգ ռեժիսորական աշխատանքով, դերասանական անթերի խաղով ու պատմական փաստերի ճշգրտությամբ։
Ուստի և բոլորովին պատահական չէր, որ ցուցադրության ավարտից հետո կինոսրահը թնդում էր ծափողջույններից, իսկ ներկաներից շատերի աչքերը լի էին արցունքներով ու հիացմունքով։ Ակնհայտ էր մեկ բան. «Խոստումը» հուզել էր բոլորին` անկախ ազգությունից ու աշխատանքից։ Ներկաներին սպասում էր նաև մեկ այլ անակնկալ։ Անմիջապես ցուցադրությունից հետո սկսվեց հարց ու պատասխան ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջի հետ, ում իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բազմաթիվ հյուրեր։ Անշուշտ, կասկածից վեր է, որ այս ֆիլմը դեռ հասցնելու է գերել բազմաթիվ ունկնդիրների սրտեր, քանի որ, ինչպես այդ երեկո իր խոսքում իրավամբ նշեց դեսպան Արմեն Սարգսյանը, այս ֆիլմը պատմում է մարդկային արժեքների մասին։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02