Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցված քրեական գործը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից: ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարինե Դ.-ն ահազանգել և դիմում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ Գյումրի քաղաքի բնակիչ Մարգո Մ.-ն պարբերաբար անհանգստացրել և ահաբեկել է իրեն` իր մատուցած փաստաբանական ծառայությունների որակի հետ կապված: Փաստաբանի հիշյալ դիմումի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Մարգո Մ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ իր հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործը չշահելու հետ կապված` Կարինե Դ.-ից պահանջել է հետ վերադարձնել վերջինիս մատուցած փաստաբանական ծառայությունների դիմաց վճարած 100.000 ՀՀ դրամը: Սակայն Կարինե Դ.-ն հրաժարվել է այն վերադարձնելուց և փաստաբանական գրասենյակում ծեծի է ենթարկել Մարգո Մ.-ին` հեռախոսի խոսափողով հարվածել է գլխին, քաշքշել և դուրս է շպրտել գրասենյակից, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել: Մարգո Մ.-ն նաև հայտնել է, որ մինչ այդ` ոստիկանության Կումայրիի բաժնում տված բացատրությունը գրել է նույն բաժնի պաշտոնատար անձանց թելադրանքով: Վերջիններս իրեն համոզել են բացատրությունում չնշել ծեծի ենթարկվելու վերաբերյալ հանգամանքները` խոստանալով դրա դիմաց փաստաբանին համոզել հետ վերադարձնել գումարը: Մարգո Մ.-ին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03