«Փաստ»-ի հյուրն է «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը
– Պարոն Գինոսյան, ավարտվեցին ընտրությունները: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ խորհրդարան ենք մենք ունենալու, կամ ովքե՞ր են լինելումեր երկրի կառավարիչները:
– Թե ինչպես ընթացան խորհրդարանի ընտրությունները, ինչպիսի գործոններ այնտեղ դեր խաղացին, ամենքս գիտենք: Ուստի նման պարագայում ինչ–ինչ փոփոխություններ ակնկալելը միամտություն կլինի: Որովհետև այդ փոփոխության հնարավորությունը պետք էր զգալ անցած հինգ տարիների ընթացքում: Հասարակությունն ինքը պետք է պատրաստվեր այդ փոփոխություններին: Մի խելոք մարդ ասում էր, հիմա անունը չեմ հիշում, եթե մեր ընտրությունից ինչ–որ բան կախված լիներ, ապա չէին թույլ տա, որ մասնակցեինք դրանց: Այնպես որ, էլի՛ ասեմ, փոփոխություններ ակնկալելը միամտություն կլիներ մեր կողմից, փոփոխությունը մենք պետք է պարտադրենք: Հասարակությունը պետք է զորեղանա ու ամեն օր պատրաստ լինի իր կամքը թելադրելու իշխանություններին:
– Բայց մեր հասարակությունն այսօր այնքան թույլ է, պայքարելու, պարտադրելու պոտենցիալից նրան զրկել են պարզապես:
– Դա նորմալ է մեր պարագայում: Քանզի մտավորականության խնդիրը հասարակություն ձևավորելն է: Իսկ իշխանության խնդիրն այդ հասարակությունը կազմալուծելն է, նրան ամորֆ դարձնելն է: Կողմերից ով իր աշխատանքը լավ է անում, նա էլ ստանում է իր ուզածը: Իսկ եթե մեր մտավորականության մի ստվար մասը որպես պատանդ է հանձնվում իշխանություններին, այսպես էլ պետք է լինի: Ուղղակի անուններ չեմ ուզում տալ: Բայց ասեմ, եթե որևէ երկրում մտավորականությունն իշխանություն է դառնում, ապա այդ երկրում նման իրավիճակ է լինում: Մինչդեռ մտավորականի առաքելությունը իշխանավոր դառնալը չէ, կամ իշխանության կողքին կանգնելը չէ: Մտավորականի գերխնդիրը իշխանությանը սթափ պահելն է, որպեսզի այն ճիշտ աշխատի ու երկրի խնդիրներին ճիշտ լուծումներ տա: Այսինքն` սեփական անձը ծառայեցնի երկրին և ոչ թե հակառակը` երկիրը ծառայեցնի սեփական շահերին: Այսինքն` եթե մտավորականությունը դառնում է իշխանություն, ապա շատ բաներ երկրում կազմալուծվում են, և այդ պարագայում ճիշտ ձևավորված հասարակություն ակնկալելը շատ դժվար է:
– Այդ դեպքում մեր երկրի համար առաջիկա տարիներին ի՞նչ սպասենք:
– Պայքար` լավ սերունդ կերտելու համար: Պայքար` մեր իրավունքների համար, դրանց տեր կանգնելու նպատակով: Եվ պարտադրել ցանկացած տեսակի իշխանության, որպեսզի այն վարի պետականամետ քաղաքականություն, և ոչ թե` իշխանամետ:
– Այսօր իշխանությունը կամ որ նույնն է` իշխող ուժը, ուժեղ է առավելքան երբևէ: Հնարավո՞ր է նրան ներքևից ինչ–որ բան պարտադրել:
– Ոչ թե իշխանությունն է առավել քան ուժեղ, այլ մենք ենք առավել քան տկար: Այն մտավորականությունն է իշանությանն այդպես ուժեղ դիտում կամ նրան այդպես ուժեղ դարձրել, որը, սեփական առաքելությունը թողած, դարձել է տրիբունա նույն այդ իշխանության համար: Իսկ եթե մենք կարողանանք այնպիսի մտավորականություն ունենալ, որը կդաստիարակի ու կձևավորի նոր, առողջ հասարակություն, ապա վստահ եմ, որ շատ արագ ամեն ինչ կփոխվի ու կընկնի իր տեղը: Եվ ասեմ, որ դա շատ կարճ ժամանակահատվածի խնդիր է, ու ոչ մի ողբերգական բան չկա դրանում, իհարկե, եթե մեր մտավորականությունն ուշքի գա: Եվ ոչ թե իշխանության ամեն զանգին հավաքվի ու ստորագրի ամեն թղթի տակ կամ դառնա նրա ամբիոնը: Եվ որպես խայծ օգտագործվի իշխանության ձեռքին` ժողովրդին կրկին խաբելու հարցում: Մինչդեռ փոփոխությունը մտավորականներիս մեջ է: Եթե մտավորականությունը փոխվում է, ճիշտ սերունդ է դաստիարակում և ճիշտ օրինակ է ծառայում մարդկանց համար, ապա հասարակությունը շատ արագ ինքն էլ է փոխվում: Իսկ եթե մեր մտավորականությունն էլ է ծախու, ապա գոնե ինձ համար իշխանություններից առավել վտանգավոր են հենց նրանք: Նրանք են մեղավոր ստեղծված վիճակի համար: Քանզի ազգի շահերը վաճառում են մի փափուկ տեղ ձեռք գցելու համար, իշխանության կողքին լինելու և նրա կերակրամանից օգտվելու համար:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27