ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության բնագավառում հայ-արգենտինական համագործակցության ընդլայնման առավել հեռանկարային ուղիները: Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան վերահաստատել է արգենտինական կողմի պատրաստակամությունը խորացնել ագրարային ոլորտում երկկողմ փոխգործակցությունը: Այս համատեքստում կողմերն անդրադարձ են կատարել հունիս ամսին նախատեսվող արգենտինացի փորձագետների այցին, որոնք ժամանելու են հայկական կողմի առաջարկով օժանդակելու խորհրդատվական համակարգի բարեփոխումներին:
Հաշվի առնելով արգետինական հարուստ փորձը խաղողագործության և գինեգործության ոլորտում` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարևորել է նաև սերտ համագործակցության զարգացումը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ` գինեգործական արտադրության առավել արդյունավետ կազմակերպման և ոլորտի զարգացումն ապահովելու նպատակով: Տեղեկացնելով, որ Հայաստանում ընթացքի մեջ է գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման լիզինգի ծրագիրը, որը բաց է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների համար` նախարար Իգնատի Առաքելյանը հույս է հա յտնել, որ այն կարող է հետաքրքրություն ներկայացնել նաև Արգենտինայի գյուղտեխնիկայի մատակարարների համար:
Իգնատի Առաքելյանը արգենտինական կողմին ներկայացրել է հակակարկտային ցանցերի տեղադրման նպատակով նախատեսվող պետական օժանդակության ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով հետաքրքրության պարագայում քննարկել արգենտիկական ընկերությունների հետ համատեղ Հայաստանում հակակարկտային ծրագրի իրականացման հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ այլ ծրագրերի իրականացման հնարավորությունը, ինչպես նաևերկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44