Պոլսահայ մտավորական, լրագրող Էթյեն Մահչուփյանը, ով Ահմեդ Դավութօղլուի վարչապետության օրոք նրա գլխավոր խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարել է ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին դեմ քվեարկելու իր որոշման մասին: Այս մասին նա հոդված է հրապարակել Karar պարբերականում:
Նշելով, որ նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրությունների ժամանակ կողմ է քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը` Մահչուփյանն ընդգծել է, որ նախատեսվող սահմանադրական փոփոխությունները վնաս են հասցնելու հենց կուսակցությանը, ինչպես նաև ողջ Թուրքիային:
«Ես լիովին համոզված եմ, որ Թուրքիայում խորհրդարանական համակարգը հետընթաց է ապրել, որ դրա շարունակականությունը ոչ ոքի օգուտ չի բերի: Մշտապես կողմ եմ եղել նախագահական համակարգին, սակայն այս հանրաքվեի ժամանակ «ոչ» եմ քվեարկելու, քանի որ առաջարկվող նախագիծն ամբողջությամբ հակասում է նախագահական համակարգի ոգուն: Այս նախագիծը չարաշահումների համար բաց մեկ մարդու համակարգ է հաստատում: Այն, որ նախկին համակարգը վատն է, օրինական չի դարձնում մեր կողմից ևս մեկ վատ համակարգի հաստատումը: Բացահայտ սխալը որպես ճշմարիտ պաշտպանելը բարոյական չէ, և ի վերջո, ղեկավարման այս մոդելը կվնասի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, պահպանողականներին և Թուրքիային»,- նշել է Մահչուփյանը:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44