Մենք Ադրբեջանի նման չենք, մենք պահպանում ենք պատմական, կրոնական, մշակութային կոթողները՝ անկախ նրանից հայկական են, թե ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝անդրադառնալով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությանը, ըստ որի՝ հայկական կողմը Շուշիի մզկիթի վերականգնումն իրականացնում է սադրիչ նպատակներով:
«Մենք վերանորոգում ենք ճարտարապետական մի կոթող, ինչ կապ ունեն սադրիչ գործողություններն այս ամենի հետ։ Մենք իրենց պես Ջուղայի խաչքարերը չենք ջարդում, ոչնչացնում, թափում գետը։ Աշխարհի աչքի առջև ևս սա արդեն Ադրբեջանի համար օրինաչափություն է»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:
Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նաև հայտարարել էր, որ ծրագրվում է Հայաստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում անցկացնել։ Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձել է այս հայտարարությանը՝ նշելով. «Ներկայումս, ﬕջնորդությամբ Կիրիլ Պատրիարքի, այո՛, ծրագրվում է նման եռակողմ հանդիպում: Հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն. հանդիպման թվականի և օրակարգի ձևավորման ուղղությամբ կողﬔրի ﬕջև աշխատանքներ են տարվում»:
Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ եթե այդ հանդիպումը նպաստելու է խաղաղությանը, ապա ողջունելի է ցանկացած հանդիպում. «Իսկ եթե այն վերածվի 20 տոկոս տարածք հանձնելու վերաբերյալ խոսակցությունների, ապա կլինի պարզապես հերթական հանդիպումը»:
Դավիթ Բաբայանը շեշտեց, որ Արցախյան հիմնախնդիրը կրոնական չէ, բայց հոգևոր առաջնորդները կարող են ազդեցություն ունենալ հասարակության տրամադրությունների վրա, հատկապես Ադրբեջանում թոթափել լարվածությունը, հայերի նկատմամբ ատելությունը:
«Մեր հասարակությունում ֆաշիստական, նացիստական մոտեցումներ չկան, մզկիթի վերանորոգումը ևս ցույց է տալիս, որ մեզ մոտ հանդուրժողական մթնոլորտ է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45