ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է իր պաշտոնական կայքի նորացված տարբերակը, որն արդեն հասանելի է նաև հայատառ տարբերակով՝ մտս.հայ: Կայքն ունի ճկուն կառուցվածք, որը հարմար է նաև սմարթֆոններից և պլանշետային համակարգիչներից օգտվողների համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր կայքէջը կառուցված է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գերժամանակակից պլատֆորմի հիման վրա, ինչը թույլ է տալիս ապահովել ներբեռնման ավելի բարձր արագություն: Կայքի ծրագրային և կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված են շուկայի պահանջներին առավելագույնս համապատասխանելու և կայքի հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտությամբ:
Վերափոխվել է նաև կայքի բովանդակային կառուցվածքը. այն առավելագույնս պարզեցվել և համապատասխանեցվել է բաժանորդների կարիքներին՝ բազմաբնույթ ծառայությունների և ապրանքատեսակների վերաբերյալ տեղեկություններն առավել հեշտ փնտրելու և բաժանորդին դրանք առավել ընդգրկուն և հասկանալի ձևով մատուցելու համար: Նոր կառուցվածքում հաշվի է առնված ծառայությունների և ապրանքատեսակների պահանջարկը՝ ըստ շուկայի սահմանած առաջնահերթությունների, ինչպես նաև՝ փնտրվող տեղեկությանը հասնելու համար քայլերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը:
Նորացված կայքէջն առցանց վճարումների ընդլայնված հնարավորություններ է ընձեռում ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի մատուցած, այլև տարատեսակ այլ ծառայությունների համար՝ անհամեմատ արագ և ապահով եղանակով: Կայքի միջոցով գործառնությունները հասանելի են օպերացիոն տարբեր համակարգերից օգտվող օգտատերերի համար:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի hիմնովին թարմացված կայքը նաև մտս.հայ հասցեով հասանելի դարձնելով՝ ընկերությունը հերթական քայլն է կատարել՝ համացանցում հայերենի կիրառումն առավելագույնս խրախուսելու ուղղությամբ: Ուրախ կլինենք ծանոթանալ մեր վիրտուալ այցելուների դիտարկումերին՝ հետադարձ կապի համար նախատեսված՝ «Ունե՞ք հարցեր» բաժնում: Նորացված կայքն ընձեռում է առավել լայն հնարավորություններ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև առցանց ծառայություններից օգտվելն առավել հարմարավետ, արագ և անվտանգ դարձնելու համար», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
10:47
10:35
10:16
10:02
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34