«Փաստ» օրաթերթը գրում է. Կենտրոն–Էրեբունի թիվ 4 ընտրատարածքից ՀՀԿ–ի ռեյտինգային թեկնածու Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը, ում, մամուլի տեղեկություններով, ապրիլի 3–ից հետո փնտրում են ողջ թիմով ու շտաբի պետերով, «Փաստի» հետ զրույցում (ի դեպ, անմիջապես պատասխանեց մեր զանգին) երեկ հայտարարեց, որ ինքը շտաբների գումարի հետ ոչ մի կապ չունի` հորդորելով այդ առթիվ դիմել ՀՀԿ–ին:
Նշենք, որ մամուլում գրվել է, որ Սնխչի Հարութը Էրեբունիում իր շտաբների ֆինանսական խնդիրները չի հոգացել, թիմակիցներին խոստացել է, որ ընտրվելուց հետո «լավ կլինի», բայց անհետացել է՝ կապի դուրս չի գալիս որևէ մեկի հետ։ «Հերյուրանքներ են: Ես ռեակցիա չեմ ուզում տալ այդ ինֆորմացիաներին՝ Հարություն Կարապողոսյանը փախել ա, Հարություն Կարապողոսյանը փողերը չի տվել, հոգնեցուցիչ է արդեն»,– մեզ հետ զրույցում հայտարարեց Կարապողոսյանը՝ շարունակելով. «Դրա համար պետք ա օրենքը կարդալ:
Թեկնածուն ֆինանսի հետ ընդհանրապես կապ չունի: Խորհուրդ եմ տալիս ընդամենը օրենքը կարդալ»: Հստակեցմանը, թե այդ դեպքում իր շտաբների պետերը ումից պետք է գումարները վերցնեն, Կարապողոսյանն ասաց. «Դրանք ինձ չվերաբերող հարցեր են, կարող եք դիմել կուսակցության գրասենյակ»: Ավելի վաղ «Փաստի» հետ զրույցում Կարապողոսյանն ասել էր, որ շտաբների գումարները պետք է ՀՀԿ–ն տա:
Ստացվում է՝ ՀՀԿ–ն չի տվել իր թեկնածուի շտաբների գումարները: Նշենք, որ ՀՀԿ թեկնածու Հարություն Կարապողոսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թիկնազորի պետ Կարո Կարապողոսյանի հայրն է, Էրեբունու ԲՀԿ կառույցի նախկին ղեկավարը, ով հավաքել է մոտ 21 հազար ձայն:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը «Փաստի» հարցին, թե ՀՀԿ–ն չի տվել ՀՀԿ թեկնածու Հարություն Կարապողոսյանի շտաբների գումարները, պատասխանեց. «Կուսակցության գրասենյակների կամ շտաբների հետ կապված բոլոր հարցերը մենք օրենքի սահմաններում կազմակերպել ենք»:
Հստակեցմանը, թե պնդում է, որ ՀՀԿ–ն շտաբների գումարները տվել է, ասաց. «Ես չգիտեմ, ինչի մասին է Ձեր ասածը, բայց, իհարկե, ինչ պարտավորություն ունեցել ենք, բոլորը կատարվել է և հաշվետվությունն էլ ներկայացվել է ԿԸՀ»: Թադևոսյանը հրաժարվեց մեկնաբանել, թե այդ դեպքում ինչու են բողոքում, որ շտաբների գումարը չի վճարվել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
14:34
14:19
13:47
13:17
12:53
12:41
12:17
11:54
11:24
11:09
10:45
10:28
10:12
09:45
09:36
09:27
09:14
09:02
22:39
22:18
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14