Երեկ հանդիպում է կայացել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու միջև։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ապրիլի 2-ին ՀՀ-ում տեղի ունեցած համապետական ընտրություններին վերաբերող հարցեր։ Աղվան Հովսեփյանը փաստել է, որ ընտրական գործընթացը կազմակերպելու համար ԵՄ-ի տրամադրած տեխնիկական աջակցությունն էապես նպաստել է ընտրախախտումների որոշ տեսակների կանխարգելմանը, բացահայտմանը։ Քննչական կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ Քննչական կոմիտեի քննության ենթակա ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների հիման վրա հարուցվել է 16 քրեական գործ, որոնցից 7-ն արդեն ուղարկվել է դատարան։ «Ընտրատեղամասերում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներում մատնանշված հանգամանքների ստուգմանը մեծապես նպաստել են քվեարկության գործընթացը կազմակերպելու համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված տեխնիկական սարքավորումները, տեղամասերում առկա տեսանկարահանող սարքերը։ Սեղմ ժամկետներում ձեռք են բերվում բավարար ապացույցներ և դրանց հիման վրա տրվում համարժեք քրեաիրավական գնահատական, ինչը մի կողմից նպաստում է վարույթի մասնակիցների դատավարական իրավունքների և շահերի պաշտպանությանը, մյուս կողմից՝ փաստում պատժի անխուսափելիությունը». ասված է Քննչական կոմիտեի հայտարարությունում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել՝ ընտրական գործընթացում ընտրախախտումների այլ դրսևորումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացրնելու, նոր գործիքներ մշակելու վերաբերյալ։
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27