Ինչ էլ անում ենք, միևնույնն է, մեր մեջ և մեր մտածելակերպում դեռ սովետական հետքը չենք կարող ամբողջությամբ վերացնել։ Մեզ դեռ խորթ է,
-որ պետական չինովնիկը հարուստ չպէտք է լինի,
-որ հասարակական տրանսպորտից օգտվող պետական պաշտոնյան ավտոմեքենաների շարասյունով երթևեկող ու թիկնապահներով շրջապատված պաշտոնյաից վատը և անխելք չէ,
-որ հարուստը կարող է հանցագործ չլինել,
-հեռուստացույցում և թերթերում շատ հայտնվողը ձեզանից խելացի չէ,
-որ հեռուստատեսությամբ ցուցադրվող, գրքերում, համացանցում, թերթերում գրված ամեն բան չէ, որ անհերքելի փաստ է,
-որ երկիրը չի պատկանում իշխանություններին և նրանք չեն ընտրում ժողովրդին,
-որ ԲՈՒհ-ում դասխոսը չպետք է պահանջի ուսանողից գիտելիք ստանալ, այլ ուսանողը դասախոսից՝ գիտելիք տալ,
-որ բիզնեսով զբաղվելը ազնիվ է և դա վերապահված չէ միայն «ոմանց»,
-որ ոստիկանի գործը «գլխին սարքող» չէ,
-որ ՀՀ հարցերը չպետք է կառավարվեն Մոսկվայից,
-որ ԱՄՆ-ն կամ Եվրոպան մեր թշնամին չէ,
-որ Ռուսաստանն ու նախկին ԽՍՀՄ բոլոր երկրները արտասահման են
-որ ճանապարհային ոստիկանին, դատավորին, դատախազին, դատավորին, անձնագրայինի, սոցապի, հարկայինի... աշխատակցին կաշառք չտալով հնարավոր է օրինական գործ անել,
-որ բժշկին կամ բուժքրոջը հավելյալ գումար տալը չի նպաստի հիվանդի արագ ապաքինմանը,
-որ բարձրաստիճան պաշտոնյայի հետ 5 րոպե նույն սենյակում գտնվողը կամ նրան մոտիկից տեսնողը մեզնից առավել չէ,
-որ երկիրը կառավարողը սովորական մահկանացու է,
-որ բարձրագույն կրթություն ունենալը դեռևս աշխատանքի և բարձր աշխատավարձի երաշխիք չէ,
-որ միայն շատ գրքեր կարդալը խելացիության նշան չէ,
-որ կրթություն տալը, հիվանդություն բուժելը բիզնես է,
-որ ամեն ինչ իր գինն ունի,
-որ ամեն ինչ պետական չէ,
-որ ոչ մի պաշտոնյա մեր և մեր խնդիրների մասին մտածելով չի քնում և արթնանում…
Կարելի է այս թվարկումը երկար շարունակել։ Բայց փաստ մնում է փաստ, որ մեր միջից դեռևս դուրս չեն եկել անձի ինքնակերտման ու ինքնազարգացման համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք բնազդային և ենթագիտակցական հատկություններ, ինչն էլ իր ազդեցությունն է ունենում նաև պետական մտածելակերպի կայացման և պետականաշինության անհաջողությունների վրա։
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55