ԱՄՆ-ի ապահովագրական ավելի քան 20 ընկերություններ Նյու Յորքի դատարան հայց են ներկայացրել Սաուդյան Արաբիայի 2 բանկերի եւ 8 ընկերությունների ու բարեգործական կազմակերպությունների դեմ, որոնք կապված էին «Ալ-Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի ընտանիքի հետ, պահանջելով ընդհանուր 4,2 մլրդ դոլար 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ կապված, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ հայցվորները Մանհեթենի շրջանային դատարանում կփորձեն հասնել սաուդյան ընկերությունների փոխհատուցման վճարման, որոնք մեղադրվում են նախքան ահաբեկչությունները մի քանի տարի շարունակ «Ալ-Քաիդային» աջակցության մեջ:
Հայցում նշված է, որ առանց նշված կազմակերպությունների օգնության «Ալ-Քաիդան» չէր կարողանա «սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները հաջողությամբ ծրագրել եւ իրականացնել»: Սաուդյան իշխանություններից պահանջվում է դատավարական բոլոր ծախսերի մարում, նաեւ առնվազն 1,4 մլրդ դոլարի փոխհատուցման վճարում: ԱՄՆ-ի ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի համաձայն՝ հայցվորների օգտին որոշման ընդունման դեպքում գումարն ավտոմատ եռապատկվում է:
Հայցում նշված 10 պատասխանողների թվում, մասնավորապես, նշված է Սաուդյան Արաբիայի Չեչնիայից եւ Կոսովոյից փախստականների օգնության կոմիտեն: Այս մասին նշված է փաստաթղթերում, որոնք ՏԱՍՍ-ը ստացել է դատարանի արխիվից: Ահաբեկիչների հետ այս կազմակերպության կապերը հաստաում են ռուսական հատուկ ծառայությունների տվյալները:
Դատավարության մեկնարկի օրը դեռեւս չի որոշվել: Նախօրեին սաուդյան կառույցների ներկայացուցիչներին դատարան ներկայանալու ծանուցագրեր են ուղարկվել:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47