Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ երեկ մայրաքաղաքում գրանցված ուժգին քամին զգալի վնասներ է պատճառել, այդ թվում նաև քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներին:
Մասնավորապես զեկուցվել է, որ վնասվել է 106 շենք-շինությունների տանիք, արտաքին լուսավորության ցանցում գրանցվել է 63 վթար, այդ թվում ինչպես սյուների շրջվելու, այնպես էլ լուսատուների կոտրման և մալուխների վնասման: Արձանագրվել են նաև տասնյակ ծառերի, գովազդային վահանակների, ճանապարհային երթևեկության կարգավորիչ լուսացույցերի և ճանապարհային ուղեցույց-վահանակների տապալման դեպքեր:
Հաշվի առնելով քամու պատճառած վնասների ծավալը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել և գույքագրել քամու պատճառով առաջացած խնդիրները ու համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:
«Ակնհայտ է, որ պատճառված վնասը բավականին շոշափելի է, և քաղաքային ենթակառուցվածքներում արձանագրված վնասները վերացնելուն զուգահեռ, անհրաժեշտություն կա հնարավորին աջակցություն ցուցաբերել նաև մեր հատկապես այն համաքաղաքացիներին, ովքեր սոցիալական պայմաններից ելնելով ինքնուրույն չեն կարողանա վերացնել քամու պատճառած վնասի հետևանքները: Ըստ այդմ վարչական շրջանների համապատասխան ծառայությունները տեղերում առավել մանրակրկիտ պետք է ուսումնասիրեն խնդիրներն ու հնարավորին աջակցեն մեր այդ համաքաղաքացիներին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Աշխատակազմի համապատասխան ծառայություններին էլ հանձնարարվել է, ըստ ոլորտների համագործակցելով պատկան կառույցների հետ, կարճ ժամանակում վերացնել քաղաքային ենթակառուցվածքներում գրանցված վթարների հետևանքներն ու վերականգնել դրանց բնականոն աշխատանքը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03