ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի և Microsoft ընկերությունը` ի դեմս ԱՊՀ-ում Microsoft-ի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ռոնալդ Բինկոֆսկու, այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Microsoft ընկերությանը` տարիներ շարունակ կրթական համակարգին ցուցաբերած մեծ աջակցության համար: «Աշխարհը զարգանում է պատասխանտու, մեծ ընկերությունների ջանքերի շնորհիվ, որոնք հասկանում են, որ բացի բիզնեսից, ունեն նաև սոցիալական պատասխանատվության և դրա շրջագծում պարտավոր են միջավայր փոխել: Microsoft ընկերությունն այն կազմակերպություններից է, որը, օրինակ, Հայաստանում ավելի քան մեկ տասնամյակ շարունակում է հետևողականորեն փոխել մեր կրթական միջավայրը՝ առաջարկելով նոր տեխնոլոգիական լուծումներ, համագործակցության նոր ձևաչափեր: Այս համատեքստում ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Microsoft ընկերության հայաստանյան թիմին` հետևողական աջակցության և նոր նախաձեռնությունների համար: Սա բիզնես-պետություն համագործակցության լավ օրինակ կարող է լինել»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ ստորագրված հուշագրով շարունակվում է Microsoft-ի հետ համագործակցությունը: «Այս հուշագրով կարևոր խնդիր ենք լուծում` նախ` Microsoft ընկերությունը բավականին արտոնյալ պայմաններով միշտ տրամադրում է հատուկ ծրագրեր, որոնք բավական թանկ են և մեծ օգնություն են մեր ուսհատատություններին: Երկրորդը կրթության մատչելիության խնդիրն է. էլեկտրոնային կրթության տարրերը հնարավորինս մատչելի դարձնելու հույսեր ունենք, և այս հուշագիրը նման հնարավորություն է ընձեռում: Ներկայումս գյուղական դպրոցների հետ տեսադասեր անցկացնելու ծրագիր ենք իրականացնում, և այս խնդրում կարևոր է տեխնիկական լուծումների ձևաչափ գտնել նաև Microsoft ընկերության օգնությամբ»,-ընդգծել է նախարարը:
ԱՊՀ-ում Microsoft-ի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ռոնալդ Բինկոֆսկին նշել է, որ տարիներ շարունակ Microsoft-ն աջակցությունն է հայտնել Հայաստանի կրթական համակարգին` ոչ միայն ներմուծելով նոր տեխնոլոգիաներ, այլ սովորեցնելով` ինչպես դրանք կիրառել: «Աշխարհի տարբեր երկրներում գործող Microsof-ի ընկերություններում իմ 25 տարվա փորձառությունը, ինչպես նաև մի շարք գաղափարներ պատրաստ եմ փոխանցել Հայաստանի կրթական ոլորտին՝ նպաստելով այդ համակարգի բարելավմանը և առաջխաղացմանը»,-նշել է Ռոնալդ Բինկոֆսկին` վերոնշյալ համագործակցությունից ակնկակելով նորանոր ձեռքբերումներ:
Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը իր հերթին նշել է, որ ընկերության համար չափազանց կարևոր է աջակցություն ցուցաբերել կրթության ոլորտին: «Արդեն մի քանի տարի սերտորեն համագործակցում ենք ԿԳ նախարարության հետ և անում ենք հնարավորը, որ ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են այլ երկրների կրթական միջավայրում, բերենք Հայաստան և հասանելի դարձնենք մեր երեխաներին և ուսուցիչներին»,-ընդգծել է նա:
Նշենք, որ համաձայն ստորագրված հուշագրի` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը համագործակցության շրջանակում պարտավորվում է` աշխատանքային խմբերում մասնակցության միջոցով ռազմավարության մշակում և իրականացում, ծրագրի գնահատում և ծրագրի իրականացմանն ուղղված հնարավոր նվիրաբերվող ռեսուրսների որոշակիացում, ազգային ծրագրերի աջակցում, որոնք միտված են ՏՀՏ-ի ներդրմանը կրթության ոլորտում։
Microsoft ընկերությունը պարտավորվում է` նորարարական կրթական նախաձեռնությունների ռազմավարության մշակման և իրականացման աջակցություն, ծրագրի գնահատում և Microsoft-ի կողմից ծրագրի իրականացմանն ուղղված հնարավոր նվիրաբերվող ռեսուրսների որոշակիացում, ազգային ծրագրերի աջակցում, որոնք միտված են ՏՀՏ-ի ներդրմանը կրթության ոլորտում։
Հուշագրի շրջանակներում Microsoft ընկերությունն ուսումնական գործընթացում կներդնի ծրագրային արտադրանքներ, հետաքրքիր նախաձեռնությունների միջոցով կխրախուսի ուսուցիչների և աշակերտների ինքնակրթության ձգտումը և մասնակցությունը սեմինարներին, վերապատրաստումներին, կլոր-սեղան քննարկումներին, կոնֆերանսներին և տարբեր ուսումնական հաստատությունների ուսուցիչների միջև փորձի փոխանակման ծրագրերին։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58