Երգչուհի Յուլյա Սամոյլովան, որը չի մեկնի այս տարվա մայիսին Կիեւում անցկացվելիք «Եվրատեսիլ»-ին, կմասնակցի 2018 թվականի մրցույթին. Եվրոպական հեռարձակողների միության հետ կա համապատասխան պայմանավորվածություն: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը:
Նախօրյակին «Առաջին ալիքը» հրաժարվել է Կիեւի երաժշտական ստուգատեսը հեռարձակելուց: Որոշումն ընդունվել է Ուկրաինա Սամոյլովայի մուտքի արգելման ֆոնին:
«Մենք դա քննարկել ենք Եվրոպական հեռարձակողների միության հետ, եւ նրանք գիտեն, որ Ռուսաստանից մասնակցելու է Յուլյա Սամոյլովան»,-ասել է Էռնստը՝ պատասխանելով «Եվրատեսիլ-2018»-ին Ռուսաստանի մասնակցության հնարավորության վերաբերյալ ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին:
Ավելի վաղ Յուլյա Սամոյլովան ասել է, թե վշտացած է, որ ԵՀՄ-ն չկարողացավ Կիեւի հետ կարգավորել Ուկրաինա իր մուտքի արգելման հարցը: Այդուամենայնիվ, երգչուհին հուսով է, որ երբեւիցե ելույթ կունենա մրցույթում:
«Ես հավատում եմ, որ դա դեռ տեղի կունենա: Իմ օրինակով ես ցանկանում եմ ոգեշնչել բոլոր մարդկանց, որ նրանք չհանձնվեն ցանկացած իրավիճակում»,-ասել է Սամոյլովան:
Ապրիլի 13-ին Առաջին ալիքը նամակ է ստացել երգի մրցույթի կազմակերպիչներից, որով տեղեկացվում է, որ ԵՀՄ-ն չկարողացավ ուկրաինական կողմի հետ փոխզիջման հասնել այդ հարցի շուրջ: Դրանից հետո Առաջին ալիքը որոշում է ընդունել հրաժարվել մրցույթի հեռարձակումից: Մրցույթի կազմակերպիչները հաստատել են, որ Ռուսաստանը չի մասնակցի շոուին, եւ ափսոսանք են հայտնել, որ երկիրն այս տարի չի կարողանա «Եվրաստեսիլ»-ի մաս դառնալ:
«Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչներն Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվելու են մայիսի 9-ին եւ 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Գլխավոր արենան կդառնա Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55