Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Հայաստանում բյուրեղանում է մի քաղաքական կարգ, որը վաղուց կա աֆրիկյան մի շարք երկրներում, դա կլիենտիզմն է (clientelism ): Այստեղ վերնախավը (հովանավորները կամ տերերը (patron)) հսկում է երկրի ռեսուրսները` գործատեղ, բիզնես անելու, կրթվելու և իբրև մասնագետ զարգանալու հնարավորությունները: Իսկ կլիենտները (clients)՝ նրանք, որոնք կախված են «տերերից», փոխանակում են, օրինակ, իրենց ձայնը կամ հավատարմությունը, հնազանդությունը` պետական աշխատատեղ, մասնավոր բիզնես, կարիերա ունենալու կամ պարզ ընտրակաշառքի և ապագայում Ոստիկանության կամ գործատեղում խնդիրներ չունենալու դիմաց»,- այս մասին «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Janes Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով բրիտանական վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Ըստ Լիլիթ Գևորգյանի՝ կլիենտիզմի պայմաններում արմատական փոփոխություններ առաջարկող կուսակցությունը պետք է ցույց տա, թե ինչ տնտեսական բարիքներ կարող է բերել հենց նույն պետական ապարատում աշխատողների կամ բիզնեսի համար:
Պատասխանելով հարցին, թե ինչու իշխող ՀՀԿ-ից դժգոհ ժողովուրդը մոտավորապես 50% ձայն տվեց կուսակցությանը, նա ասել է. «Ձեր հարցի պատասխանը ՀՀԿ կարգախոսի առաջին մասում է` «կայունություն»:
Այսինքն` սա խոստում էր, որ այս համակարգը չի փոխվելու, և նրանք, ովքեր գտել են ձևը համակարգում պաշտոն ունենալու կամ բիզնես վարելու՝ կունենան երաշխիք, որ սա չի փոխվի: Իսկ ավելի ցածր եկամուտ ունեցողների խնդիրը լուծվում է սպառնալիքով: Սպառնալիք, որ ունեցած գործատեղից կարող են զրկվել, սպառնալիք, որ փոփոխության դեպքում ավելի վատ ղեկավարներ կարող են գալ (սա հետխորհրդային երկրներում շատ տարածված պետական պրոպագանդայի տեսակներից է` թե իբր հին ղեկավարները կուշտ են, իսկ նորն անպայման կգողանա): Սպառնալիք, որ արմատական փոփոխությունները վատ կարող են ավարտվել, այսինքն` ռիսկի դիմելը վտանգավոր է:
Ընտրակաշառքը սառցաբուրգի միայն մի մասն է, որն այնքան էլ արդյունավետ չէ: Միայն ընտրակաշառքով հնարավոր չէ հաղթել ընտրություններում: Ենթադրենք՝ որևէ կաշառք չի ընդունվել, և մասնակիցների 80%-ը դեմ է քվեարկել ՀՀԿ-ին և վերջինիս դրածո կուսակցություններին: Քչերը Հայաստանում կհավատան, որ ներկայիս էլիտան պարզապես կընդունի արդյունքները և կհեռանա»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27