«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը երեկ դիմել է Սահմանադրական դատարան` պահանջելով չեղարկել ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները:
Որպես ընտրություններն անվավեր հայտարարելու հիմնավորում՝ դաշինքի իրավաբանները ներկայացրել են ազատ կամարտահայտության սահմանափակումները, քվեարկության գաղտնիության խախտումները, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը և այլն: Իսկ որ նման երևույթներն ԱԺ այս ընտրություններում համատարած էին, հայտնի է ամենքին. բավական է միայն նշել, որ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործերի թվում էին այնպիսիք, որոնք հարուցվել էին քվեարկության գաղտնիությունը խախտելու համար:
Բացի այդ՝ այս դեպքերին նաև ընտրակաշառքի բաժանմանն իրենց զեկույցներում ու հայտարարություններում անդրադարձել են միջազգային դիտորդական առաքելություններն ու ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա դեսպանատները: Չնայած պետք է նաև արձանագրենք, որ ՀՀ ՍԴ-ի համար վաղուց ի վեր կարևոր չեն, թե ընտրությունների արդյունքները բողոքարկելիս ի՞նչ փաստեր են ներկայացվում:
ՍԴ-ն, միևնույն է, մերժելու է նաև այս դիմումը, անկախ ընտրախախտումների բովանդակությունից ու ծավալներից, ինչպես մերժել է նախորդները: Չէ՞ որ Գագիկ Հարությունյանի ղեկավարած կառույցը վաղուց ի վեր դարձել է օրվա իշխանության սպասարկուն և կեղծված ընտրությունները «վավերացնողը». Գագիկ Հարությունյանն այդպես է վարվել ե՛ւ Լևոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ հիմա Սերժ Սարգսյանի նախագահության օրոք»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55