Ախալքալաքի շրջանային ժողովի արտահերթ նիստը, որը պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը, քվորումի բացակայության պատճառով չի կայանա, հաղորդում է «Aliq.ge»-ն: Ախալքալաքի շրջանային ժողովը կազմված է 37 անդամներից, որոնցից 32-ը ազգությամբ հայ են: Շրջանային ժողովի նիստի կայացման եւ որեւէ հարց օրակարգում ներառելու համար անհրաժեշտ է Ժողովի 1/3-րդ-ի կամ` 13 պատգամավորի մասնակցություն:
Ախալքալաքի քաղաքային ժողովի պատգամավորներին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկ է արել «Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը»: Կազմակերպության անդամներից Նորիկ Կարապետյանը «Ալիքի» հետ զրույցում ասաց, որ պատգամավորների վրա ճնշում է գործադրվել:
«Շրջանային ժողովի նախագահը իր կազմով` տեղակալի հետ ճնշումներ գործադրեց պատգամավորների վրա, ինչի հետեւանքով 13 պատգամավորից 3-ը` Պարգեւ Յուրդանյանը, Արմեն Բոլոթյանը եւ Գրիգոր Ծորմուտյանը հրաժարվեցին: Որոշ պատգամավորներ էլ ասում են` դա մեզ պետք չէ, ճիշտ ժամանակ չէ, սա ինչ-որ խաղ է եւ այլն»:
Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի խոսքով, ստորագրությունը չեղարկած պատգամավորները ծանոթ չեն եղել հայտարարության տեքստին: Ինքը` Մովսիսյանը չի ստորագրել հայտարարության տակ, քանի որ ինչպես նշում է. «երբ որ դիմումը ուղղված է շրջանային ժողովի նախագահին, նա չի ստորագրում»:
Մովսիսյանը նշեց, որ սա համայն հայության խնդիրն է, միայն շրջանային ժողովի խնդիրը չէ եւ այս հարցով պետք է զբաղվի ողջ հայ համայնքը:
Ստորագրությունը չեղարկած պատգամավորներից մեկը` Գրիգոր Ծորմուտյանը մեկնաբանելով տեղի ունեցածը ասաց. «Ես որպես հայ, ստորագրել եմ, սակայն տեսնելով, որ գործընթացում շարունակություն չկա, ընդհանուր որոշում չկա, մտածելով նաեւ, որ այն առաջ չի գնա, ճիշտ համարեցի առայժմ հետ վերցնել ստորագրությունս` մինչեւ ընդհանուր ժողովի նոր եզրահանգում»:
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34