Տավուշի մարզում Գոշի լճում որեւէ շինություն չի կառուցվելու. լճի տարածքում իրականացված աշխատանքների վերաբերյալ կատարվում է ծառայողական քննություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցվել, հարթեցվել ու լայնացվել է դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը:
Նախարարի խոսքով, այն, ինչ կատարվել է «Ռենդոռ» կազմակերպության կողմից, «Դիլիջան» ազգային պարկի տնօրինության եւ բնապահպան ակտիվիստների կողմից կասեցվել է. «Նշանակել ենք ծառայողական քննություն «Դիլիջան» ազգային պարկում, թե ինչու համապատասխան պահակային ծառայությունները աշխատակիցները ժամանակին չեն նկատել այդ գործողությունը: Առաջիկա օրերի ընթացքում կբացահայտենք պատճառը, եւ այդ մարդիկ, ովքեր ներգրավված են այդ գործողություններում, պատասխանատվության կենթարկվեն»:
Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ Գոշի լճի տարածքում մշտական շինություն չի կառուցվի, էկոլոգիային վնաս պատճառող, կերուխում ասված երեւույթը կբացառվի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Ռենդոռ» ընկերության հետ կնքած պայմանագրի` կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից եւ չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը եւ էնդեմիկ կարգավիճակը: Գոշ լճի հարակից տարածքներում նախատեսված աշխատանքները կատարվելու են համաձայն «Վենդոռ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով հաստատված ծրագրի` բնապահպանական փորձաքննություն անցնելուց հետո:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47