ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմամբ հերքվեց այն տեսակետը, թե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի նշանակվի այս պաշտոնում, որովհետև կապ ունի Լեռնային Ղարաբաղի բանակի հետ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը: Ըստ նրա՝ Յ. Խաչատուրովն էլ նույնքան կապ ունի ԼՂ հետ, պատերազմած է, որքան Սեյրան Օհանյանը:
Խոսելով այն տեսակետների մասին, թե ՀԱՊԿ պաշտոնում հայաստանցի ներկայացուցչի նշանակումն այսքան ձգձգվեց, որովհետև ՀԱՊԿ-ում չէին ուզում, որ առիթն օգտագործվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վրա ազդեցության լծակ ստանալու համար, Մոդեստ Կոլերովն ասաց, թե ՀԱՊԿ-ն առհասարակ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ առնչություն չունի:
«Վերջին տարիներին բազմիցս ցույց է տրվել, դա եղել է թե Հարավային Օսիայի, թե այլ լարվածության օջախների պարագայում, որ ՀԱՊԿ-ը իր վրա քաղաքական դեր չի ստանձնել: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը ձևաչափ է Ռուսաստանի և այլ պետությունների միջև անվտանգության հարցերն ավելի հեշտ ու մատչելի քննարկելու համար: ՀԱՊԿ-ը, որպես այդպիսին, շապիկ է, անվտանգային հարցերը քննարկելու համար, որովհետև գուցե երկրներ կան, որոնք անհարմար են զգում Ռուսաստանի հետ անմիջական ռազմական դաշինքի մեջ մտնել, բայց ՀԱՊԿ-ի շրջանակներում հարմար են գտնում ռազմական համագործակցությունը: ՀԱՊԿ-ը, կրկնում եմ, չունի լիազորություն, հնարավորություն ազդել կամ միջամտել ԼՂ հակամարտության կարգավորմանը»,- նշեց Մոդեստ Կոլերովը:
Եթե ՀԱՊԿ-ն ունենար հնարավորություն ազդելու ԼՂ հակամարտությանը, ապա այդ հնարավորությունը, Կոլերովի խոսքով, չեզոքացվեր Բելառուսի ու Ղազախստանի կողմից:
Հիշեցնենք, որ անցած աշնանը Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին հայտարարվեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը վերջնականապես կքննարկվի ապրիլին կայանալիք հանդիպման ժամանակ, երբ սկզբում Ղազախստանի, ապա Բելառուսի նախագահների պատճառով երկու անգամ հետաձգվեց ռոտացիոն կարգով Հայաստանի ներկայացուցչի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը ստանձնելը: Հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02