22 տարվա բանակցություններից ոչինչ չի մնացել: Ադրբեջանն իր նախորդ 22 տարվա գործունեությամբ ապացուցել է, որ թքած ունի ցանկացած միջազգային պարտավորության և ցանկացած փաստաթղթի տակ դրված ստորագրության վրա:
Ադրբեջանը պատրաստվել է և շարունակելու է պատերազմի պատրաստվել` հարմար առիթի դեպքում փորձելով զավթել այնքան, ինչքան կարող է, մորթել այնքան, ինչքան կարող է: Եվ, խոսքը միայն ԼՂՀ տարածքի մասին չէ...
Սաֆարով հերոսացնող, հայի գլուխ կտրող սերունդ դաստիարակող Ադրբեջանի հետ հարաբերվելու միայն մեկ ձև կա` անասնական վախի սփռումը: Ցավոք, վերջին 15 տարիներին իրենք համոզվել են, որ մենք պատրաստ ենք պայմանավորվելու, կարգավիճակի դիմաց ինչ-ինչ տարածքներ հանձնելու: Իրենք դա թուլության նշան են ընկալում: Եթե 2 կամ 5 շրջան պատրաստ ես հանձնելու, ուրեմն ավելի շատ էլ կհանձնես. այսպես են ընկալում Բաքվում:
Չգիտեմ, թե միջազգային պարտավորություններ հարգելով ու դրանով Վաշինգտոն-Մոսկվա-Փարիզին հաճոյանալուց ինչ ենք շահում, բայց Ադրբեջանի հետ հարաբերվելու տեսանկյունից հաստատ տուժվում ենք: Իսկ մենք չգիտենք, թե վաղն ինչ աշխարհաքաղաքական զարգացումներ են լինելու...
Կարծում եմ, պետք է հստակ դրվեն հետևյալ խնդիրները.
1. Մադրիդյան սկզբունքներն ու կազանյան փաստաթուղթը ժամանակավրեպ ու ժամկետանց են. թեկուզ քառօրյա, բայց նոր պատերազմ է եղել, արյուն է հոսել ու Ադրբեջանն ապացուցել է, որ սպառնալիք է հայ խաղաղ բնակչության համար:
2. Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և ԼՂՀ այլ շրջանների ուղղությամբ հրետանային կրակի ԼՂՀ ՊԲ պատասխանը լինելու է Բեյլըղանի(նախկին Ժդանովսկ), Գյոյգյոլի(նախկին Խանլար), Բարդայի, Դաշկեսանի և Թերթերի շրջանները(քաղաքներով և գյուղերով) կրակի տակ առնելը, Ստեփանակերտի դեպքում` Գյանջան, ՀՀ Տավուշի մարզի դեպքում` Ղազախի և Թովուզի շրջանները, գումարած Նախիջևանը:
3. Ցանկացած հարձակողական գործողության կամ հրետանակոծման պատասխանը լինելու է հակահարձակումն ու Քուռ գետից աջ ընկած Ադրբեջանի տարածքների ՕԿՈՒՊԱՑԻԱՆ!!!
Վայ մեզ, եթե այսքանը չկարողացանք հասկացնել Ադրբեջանին ու միջազգային հանրությանը: Վայ մեզ, եթե չկարողացանք այս խնդիրները լուծող պետություն և հասարակայնություն ունենալ:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44