Թուրքիայում սկսվել է Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն, հայտնում է TASS-ը: Ընտրատեղամասերի մի մասը բացվել է տեղի ժամանակով 07:00-ն (մեր ժամանակով՝ 08:00), մյուս մասը՝ 08:00-ին (մեր ժամանակով՝ 09:00): Նրանց աշխատանքը կշարունկավի մինչև 17:00-ն (մեր ժամանակով՝ 18:00):
Հանրաքվեին կարող է մասնակցել ձայնի իրավունք ունեցող ավելի քան 55 մլն թուրք: Երկրում բաց է 145 000 ընտրատեղամաս:
Թուրքիայի ՆԳՆ-ը անվտանգության խիստ միջոցներ է ձեռնարկել, որոնց ապահովմամբ կբզաղվի ավելի քան 250 000 ոստիկան, 128 000 ժանդարմ, անվտանգության կառույցների մոտ 70 000 աշխատակից և կամավորներ: Արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում ցամաքային զորքերը կկարողանան հատկացնել լրացուցիչ մոտ 6 000 զինծառայող:
Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ թուրքական մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600, պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:
Թուրքիայի Մեջլիսի և նախագահի ընտրությունները 4-ի փոխարեն անցկացվելու են 5 տարին մեկ միևնույն օրը, և երկրի նախագահին կուսակցական լինելու իրավունք է տրվելու: Հանցանք գործելու հիմնավորմամբ երկրի նախագահի նկատմամբ թույլատրվելու է հետաքննություն սկսել մեջլիսի անդամների բացարձակ մեծամասնության առաջարկով: Երկրի փոխնախագահներին և նախարարներին նշանակելու և պաշտոնից հեռացնելու է նախագահը: Նախագահական հրամանագրերով է որոշվելու նախարարությունների ստեղծումը:
Մեջլիսի անդամների 3/5-ի ձայներով կարող է որոշում ընդունվել նոր ընտրությունների անցկացման մասին: Այդ պարագայում մեջլիսի և նախագահական ընտրությունները կրկին պետք է միասին անցկացվեն: Եթե մեջլիսը նոր ընտրությունների մասին որոշում է կայացնում նախագահի պաշտոնավարման երկրորդ շրջանում, ապա նախագահին թույլատրվելու է նորից իր թեկնածությունն առաջադրել:
Թուրքիայի մեջլիսի և նախագահի հաջորդ ընտրությունը նախատեսվում է իրականացնել 2019 թվականի նոյեմբերի 3-ին: Սահմանադրական դատարանի անդամների թիվը 17-ից իջեցվելու է 15-ի: Ապրիլի 16-ին Թուրքիայում հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների փաթեթը կազմված է 18 կետից:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01