Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են: «Նախկինում Վրաստանի և Ռուսաստանի տարածքով բեռների փոխադրումներն իրականացվում էին բարձր սակագներով, ինչը անդրադառնում էր և՛ բեռնափոխադրման գործընթացի, և՛ գնային քաղաքականության վրա: Ձեռնարկված քայլերը․ նշված ուղղություններով բեռնափոխադրումների համար կիրառվող սակագները նվազեցնելու նպատակով տեղի են ունեցել Հայաստան-Վրաստան-Ռուսաստան եռակողմ բանակցություններ:
Արդյունքում`վրացական կողմի հետ պայմանավորվածությունը և նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ մտան այս տարվա փետրվարի 22-ից, իսկ ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները՝ մարտի 13-ից։ Մինչև 2017թ. հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները նվազել են 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ մինչև 52-54%-ով՝ կախված բեռի տեսակից»,- գրել է վարչապետը:
Էներգետիկ և տրանսպորտային քաղաքականության փորձագետ Վահե Դավթյանի խոսքերով՝ սակագների նվազեցումը տեղի է ունեցել երկու փուլերի շրջանակներում: 2017 թ. փետրվարին «Հարավկովկասյան երկաթուղին» իջեցրեց Կովկաս-Փոթի լաստանավային փոխադրումների սակագները, ինչը հնարավոր եղավ լաստանավի վրա տեղեր ձեռք բերելու շնորհիվ: Ընդ որում՝ որոշ բեռնատեսակների պարագայում խոսքը գնում է սակագնի` մինչև 80% կամ մեկ վագոնի համար շուրջ 2000 դոլարով իջեցման մասին: Այնուհետև, մարտ ամսին երկաթուղային օպերատորը հայտարարեց վրացական երկաթուղիով հայաստանյան ուղղությամբ գործող բեռնափոխադրումների սակագների մոտ 30%-ով իջեցնելու մասին: «Ի դեպ, վրացական կողմը տարիներ շարունակ մոտ 25% զեղչ էր տրամադրում Հայկական երկաթուղուն, սակայն 2008 թվականին համակարգը ռուսական կողմին կոնցեսիոն մոդելով հանձնելուց անմիջապես հետո վրացական երկաթուղային ադմինիստրացիան հայտարարեց զեղչերի չեղարկման մասին, ինչը, իհարկե, թելադրված էր աշխարհաքաղաքական զարգացումներով: Բնականաբար, համադրելով նշված երկու որոշումները` լաստանավային և վրացական երկաթուղիով բեռնափոխադրումների սակագների նվազեցման մասին` կարելի է եզրակացնել, որ հայկական երկաթուղային համակարգը վերջապես սկսել է կիրառել այնպիսի սակագնային տրամաբանություն, որը կարող է նպաստել ընկերության արդյունավետության աճին, մեծացնել «հաճախորդների պորտֆելը» և, բնականաբար, դրական անդրադառնալ նաև Հայաստանի տնտեսական զարգացման վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դավթյանը:
Շարունակությունը՝ այստեղ:
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03