Թուրքիայի փոխվարչապետներից Վեյսի Քայնաքը խոստովանել է, որ թեև սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ փաթեթի իրականացման համար անհրաժեշտ ձայների քանակն ապահովված է, սակայն իշխանությունները սպասվածի չափ ձայն չստացան:
Ինչպես հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, փոխվարչապետը նշել է, որ մի շարք նահանգներում «Այո» քվեարկածների թիվը սպասվածից շատ ավելի քիչ է եղել:
Նշենք, որ Թուրքիայում նախօրեին կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ կառավարման նախագահական համակարգին կողմ են արտահայտվել հիմնականում երկրի կենտրոնական նահանգներում: Իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունները խիստ հակազդեցության են արժանացել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում և այլուր: Էրդողանին դեմ են նաև քրդաբնակ շրջանների մեծ մասում:
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին այս տարի գրանցվել է մասնակցության բավականին բարձր ցուցանիշ: Ըստ թուրքական լրատվամիջոցների` հանրաքվեին մասնակցել են ընտրության իրավունք ունեցող 55,3 միլիոն քաղաքացիների 84 տոկոսը:
52 մլն 465 հազ. 971 քվեաթերթիկներից 51 մլն 322 հազ. 138-ը համարվել են վավեր:
Փոփոխությունների այս ծրագիրը ենթադրում է, որ նախագահը դառնում է պետական համակարգի ղեկավար և նրան են պատկանում փոխնախագահների, նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների նշանակման լիազորությունները: Նախարարությունների ստեղծման, լիազորությունների, պարտավորությունների և կառուցվածքի մասին որոշումները կկայացվեն նախագահի հրամանների համաձայն:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44