Այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ լրագրողները Երևանի քաղաքապետի առաջին տեղեկալ Կամո Արեյանից հետաքրքրվեցiն, թե պատրաստվո՞ւմ են վարչապետի հայտնի հանձնարարականից հետո կրճատել այն ավելորդ ծախսերը, որոնց համար մշտապես քննադատվել են հանրության կողմից: «Երևանի քաղաքապետարանը երբեք էլ ճոխ ծախսեր չի արել»,- ի պատասխան ասաց Կամո Արեյանը: Նրա ներկայացմամբ, Երևանի քաղաքապետարանում 26 ծառայողական ավտոմեքենա է կրճատվելու: Երբ լրագրողները պնդեցին, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աչքի է ընկել ճոխ ու անիմաստ ծախսերով, Կամո Արեյանը նախ պատասխանեց, որ համամիտ չէ «ճոխ» ու «շռայլ» ձևակերպումների հետ և հավելեց, որ ներկայացուցչական ծախսերը մեկ անձի ցանկության կամ կամայականության խնդիր չէ: Քաղաքապետարանը, ըստ պաշտոնյայի, որպես կառույց, պետք է ունենա իր ներկայացուցչական պատշաճ ծախսերը: «Դրանք անհրաժեշտ ծախսեր են: Մենք չենք գնում և չենք գնալու ծայրահեղ շռայլությունների, լինելու ենք զուսպ, կշռադատված, բայց մի բան պետք հստակ բացատրեմ՝ որևէ կառավարման ինստիտուտ, որևէ հիմնարկ, առավել ևս մայրաքաղաք՝ իր քաղաքապետարանով, որ աշխարհի բազմաթիվ քաղաքների հետ քույր քաղաք է, ակտիվ ինտեգրման հարաբերությունների մեջ է, վստահեցնում եմ ձեզ, որ ամենածայրահեղ վիճակում ապրող քաղաքապետարանն անգամ չի կարող զերծ մնալ ներկայացուցչական ծախսերից: Դրանք անհրաժեշտ են»,- հայտարարեց Կամո Արեյանը:
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
09:33
09:16
09:02
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02