Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» լավագույն հանդիպումներից մեկն անցկացրեց Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում՝ 2:0 հաշվով առավելության հասնելով մրցաշարային աղյուսակը գլխավորող «Չելսիի» նկատմամբ: «Յունայթեդը» հաղթեց առանց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի և, ըստ էության, առանց թիմի առաջատար, լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչի:
Ոգևորության ալիքի ներքո «Յունայթեդի» շատ երկրպագուներ արդեն իսկ խոսում են Մոուրինյոյի՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի նկատմամբ տարած փառահեղ հաղթանակի մասին: Ավելին, խոսվում է, որ Մոուրինյոյին վերջապես հաջողվեց ձևավորել մարտունակ և խիստ մոտիվացված կազմ, որը կարող է պայքարել տիտղոսների համար:
Տակտիկական առումով Մոուրինյոն, այո, հաղթեց: «Չելսին» ուղղակի պատրաստ չէր «Յունայթեդի» համար անսովոր 4-3-3 մարտավարությանը: Նման դասավորության «մեխը» Ռեշֆորդ-Լինգարդ հարձակողական դուետն էր: Խաղադաշտում Իբրահիմովիչի լինելու պարագայում թիմն ըստ էության խաղում է նրա միջոցով: Չնայած նման մարտավարությունը դժվար չէ «կոտրել», այնուամենայնիվ, բարձր վարպետության և ֆուտբոլային բարձր ինտելեկտի շնորհիվ Իբրահիմովիչին հաջողվում է բարձր արդյունք ցույց տալ: Անտոնիո Կոնտեն այն մասնագետներից է, ով պատրաստ էր չեզոքացնել վերոնշյալ խաղային մոդելը:
Մոուրինյոն կրկին անգամ դիմեց կտրուկ քայլի՝ փորձելով «լույս աշխարհ» բերել նոր թիմ, որը անակնկալի կբերի մրցակցին: Մոուրինյոյի նոր թիմը կարելի է «ծնված» համարել: Ֆուտբոլային այս «գինեկոլոգիան», սակայն, ոչ միշտ է հաջողություն բերում: Հիշենք 2016 թվականի սեպտեմբերին կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» դերբին: Մոուրինյոն անսպասելիորեն մեկնարկային կազմում ընդգրկեց Մխիթարյանին և Լինգարդին: Նա հույս ուներ, որ այս երկու ֆուտբոլիստները եզրային անցումներով անակնկալի կբերեն մրցակցին: Թե Մխիթարյանը և թե Լինգարդը այդ խաղում իրենց հնարավորությունից ցածր հանդես եկան և ընդմիջմանը փոխարինվեցին:
«Չելսիի» դեմ շնորհիվ բարձր արագության՝ Լինգարդը և Ռեշֆորդը տակնուվրա արեցին «Չելսիի» պաշտպանությունը, ինչի հետևանքով էլ լոնդոնյան թիմն ուղղակի տապալվեց: Կոնտեի թիմը չափազանց թույլ և անատամ խաղ ցուցադրեց: Ամբողջ հանդիպման ընթացքում Դե Խեայի դարպասի մոտ, ըստ էության, չեղան իրական գոլային պահեր:
Այս մրցավեճում գլխավոր ֆիգուրը «Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան էր, ում ջանքերով խփվեցին երկու գոլերը: Առաջին դեպքում Էրերան, կասեցնելով մրցակցի գրոհը, վարպետորեն կատարած փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Ռեշֆորդին, իսկ երկրորդ խաղակեսում արդեն ինքը դարձավ գոլի հեղինակ:
Հետխաղյա մամուլի ասուլիսում Անտոնիո Կոնտեն, չթաքցնելով զարմանքը, որ Մխիթարյանն ու Իբրահիմովիչը դուրս էին մնացել հիմնական կազմից, հայտարարել է, որ Մոուրինյոն ունի այս երկու առաջատարներին արժանի փոխարինողներ: Ժոզե Մոուրինյոն, հայտնելով իր գոհունակությունը, նշել է, որ սա դեռևս իր թիմի ցուցադրած լավագույն խաղը չէր: Մոուրինյոն նշել է նաև, որ Մխիթարյանին և Իբրահիմովիչին հիմնական կազմում չի ընդգրկել հոգնածության պատճառով:
Կարծում ենք՝ ճիշտ չի լինի խոսել այն մասին, որ գոհ լինելով խաղային նոր մոդելից՝ Մոուրինյոն առաջիկայում ևս հիմնական կազմում չի ընդգրկի Իբրահիմովիչին և Մխիթարյանին: Չնայած այս ֆուտբոլիստները չմասնակցեցին «Չելսիի» դեմ սկզբունքային խաղին, այդուհանդերձ, նրանք թիմի առանցքային խաղացողներից են: Հիշենք, որ օրեր առաջ Մոուրինյոն քննադատել էր թե Ռեշֆորդին և թե Լինգարդին՝ նշելով, որ «Անդերլեխտի» դեմ նրանք միապաղաղ խաղ ցուցադրեցին:
Պորտուգալացի մասնագետի գլխավոր թերությունը թերևս տևական ժամանակում թիմը ձևավորելն է: Նա շարունակ փնտրում է, փորձում է ունենալ խաղային մի քանի օպտիմալ մոդելներ, որոնք այնքան էլ հեշտ չէ ձևավորել: Անկանխատեսելի լինելը, սակայն, կամ նոր թիմ «լույս աշխարհ» բերելը նրա գլխավոր զենքերից է:
«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումն անցկացնելու է ապրիլի 20-ին՝ Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի տակ մրցելով բելգիական «Անդերլեխտի» հետ: Այս թիմերի միջև Բրյուսելում կայացած հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Անգլիական թիմից աչքի էր ընկել Հենրիխ Մխիթարյանը:
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03