Երևանի ավագանու ընտրություններում գրանցված երեք ուժերը՝ «Ելք»-ը, «Երկիր Ծիրանի»-ն և «ՀՀԿ»-ն, ընտրողներին կողմնորոշելու համար դեռ հստակ բովանդակային PR ռազմավարություններ չեն ներկայացրել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց հանրային հաղորդակցության փորձագետ Անուշ Բեղլոյանը:
«Չնկատեցի շատ ընդգծված PR ռազմավարություններ թեկնածուների մոտ: Երևի մենք մեր երկրում չենք հասել այն վիճակին, որ թեկանածուները և կուսակցությունները էական հարցերի շուրջ վիճեն և առաջարկեն տարբեր ռազմավարություններ», - ասաց Ա. Բեղլոյանը:
Փորձագետի խոսքով՝ PR-ռազմավարությունը, ինչպես և յուրաքանչյուր ռազմավարություն, ենթադրում է նպատակ և հստակ գաղափարախոսություն, որը պետք է տարբերվել այլ թեկնածուների գաղափարներից, որպեսզի ընտրողը հստակ հասկանա և տարանջատի այդ գաղափարախոսությունները իր ընտրությունը կատարելու համար: Բացի այդ, ինչպես նշեց, մասնագետը, պետք է ընտրել այդ գաղափարախոսությունը էթիկայի սահմաններում՝ հաշվի առնելով թիրախային լսարանները, արդյունավետ իրականացնելու համապատասխան մեթոդները:
Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս PR-ի տեսանկյունից կորակի Երևանի քաղաքապետի թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի գործողությունները, մասնագետը պատասխանեց, որ դրանք զուտ հանրության ուշադրությունը գրավելու համար են:
«Տեղեկատվական աղմուկը, որը ստեղծում են թեկնածուները, ես չեմ դիտարկում ռազմավարության մի մաս: Ուղղակի տեղեկատվական աղմուկ է ստեղծվում: Ընտրություններին վերաբերող բովանդակություն ես չեմ տեսնում այդտեղ», - նշեց Ա. Բեղլոյանը:
Փորձագետը հույս հայտնեց, որ թեկնածուները դեռևս կներկայացնեն Երևան քաղաքի հետագա զարգացմանը վերաբերող իրենց հստակ ռազմավարությունները:
Նա նկատեց, որ ավագանու անդամների համար առաջադրված թեկնածուների մասին տեղեկատվությունը պետք է լինի ավելի հստակ ու բաց:
«Նաև կակնալեմ՝ մինչև ընտրությունների օրը մենք ավելի շատ իմանանք ավագանու թեկնածուների մասին. շատերին առաջին անգամ ենք տեսնում, շատերի ազգանունները մեզ հայտի չեն: Ես կարծում եմ՝ ուժեղ թեկնածուն ուժեղ պետք է լինի իր թիմով: Տարոն Մարգարյանի թիմն, այդ տեսանկյունից, ավելի լավ վիճակում է, քանի որ իր թիմի անդամները հանրային դաշտում ակտիվ են եղել: Ինչ վերաբերում է մյուս երկու կուսակցություններին, կուզենայի, որ ընտրողների լայն զանգվածի համար կազմակերպվեին տեղեկատվական ելույթներ՝ ցուցակում ներկայացված ավագանու անդամների թեկանծուների մասնակցությամբ», - ընդգծեց Ա. Բեղլոյանը:
Եզրափակելով խոսքը՝ նա ասաց, որ չնայած Հայաստանում «անհատականությունների տոնավաճառ» է, այսինքն՝ ընտրում են ոչ թե թիմ, այլ՝ անհատներին, այնուամենայնիվ, թեկնածուները պետք է հստակ ներկայացնեն՝ ինչ մենեջերական ունակություններ և ուղղություններ են պատրաստվում օգտագործել Երևանի զարգացման համար, քանի որ քաղաքապետը պետք է լավ մենեջեր լինի:
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
12:35
12:17
12:03
11:46
11:37
11:21
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18