ԱՄՆ-ի նախագահի տիկինը՝ Մելանյա Թրամփը, եւ կրտսեր որդին՝ Բերոնը, Նյու Յորքից Վաշինգտոն կտեղափոխվեն այս տարվա ամռանը: Այդ մասին հայտնել է Fox հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան վարչակազմի՝ անունը չնշված բարձրաստիճան աշխատակցի:
Այդ աղբյուրի տեղեկությունների համաձայն, տեղափոխությունը կկայանա այն բանից հետո, երբ 11-ամյա Բերին, որը հաճախում է էլիտար մասնավոր դպրոց, ուսումնական տարին կավարտի իր համար սովորական միջավայրում: Սպիտակ տուն ժամանելը մի քանի ամսով հետաձգելու Մելանիայի մտադրությունը, որպեսզի Բերոնն ուսումնական տարին ավարտելու հնարավորություն ունենա, ավելի վաղ հաստատել էր նաեւ ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփն ինքը, որի պաշտոնակալությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին:
Իր հերթին NBC հեռուստաալիքը ճշտել է, որ Մելանյան եւ Բերոնը, ինչպես սպասվում է, գլխավոր նախագահական նստավայր (գտնվում է Վաշինգտոնի Փենսիլվանիաավենյու 1600 հասցեում) կժամանեն «հունիսից հետո»: Վկայակոչելով անունները չնշված աղբյուրներ՝ NBC-ն նշել է, որ Մելանյան ներկայում ակտիվորեն մասնակցում է Սպիտակ տան բնակելի հարկաբաժինների համար կահույք ընտրելուն: Առայժմ Մելանյան եւ Բերոնը մնում են Հուդզոնի ափին գտնվող քաղաքում, որտեղ բնակվում են Trump Tower երկնաքերի փենթհաուսում:
Ի դեպ, Բերոնը կդառնա անցած ավելի քան կես դարի ընթացքում ԱՄՆ-ի նախագահի առաջին որդին, որն ապրելու է Սպիտակ տանը: Վերջին անգամ նախագահի մայրաքաղաքային նստավայրը միայն 1963 թվականին է տեսել պետության ղեկավարի որդուն: Այն ժամանակ նա ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու զավակն էր՝ Ջոն Քենեդի Կրտսերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44