ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, որը գտնվում է Ճապոնիայում, խոսելով ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրության մասին, հայտարարել է, որ խաղաղությունն ուժով է ձեռք բերվում։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած հանդիպմանը, ինչպես փոխանցում է Kyodo գործակալությունը, Փենսն ընդգծել է, որ իր երկիրը, ինչպես եւ Ճապոնիան, խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, սակայն հիշեցրել է, որ «խաղաղությունն ուժով է ձեռք բերվում»:
Բացի այդ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաստատակամորեն մտադիր է գործակցել Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Չինաստանի հետ Հյուսիսային կորեայի միջուկային հիմնախնդրի խաղաղ լուծման հասնելու համար:
ԱՄՆ-ի փոխնախագահը կատարում է ասիական շրջագայություն, որի ընթացքում նա այցելել է Հարավային Կորեա եւ ժամանել Տոկիո:
Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Վաշինգտոնի եւ Փենյանի միջեւ առկա լարվածությունը կլուծվի խաղաղ ճանապարհով:
«Չեմ ցանկանում պատմել՝ ինչ եմ ես անում կամ ինչ եմ մտածում: Ես այնպես չեմ գործում, ինչպես նախորդ վարչակազմերը, որոնք չորս շաբաթ առաջ ասում էին, թե ինչ են իրենք մտադիր ձեռնարկել: Դա այդպես չի արվում»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը դիտարկում է արդյոք ԿԺԴՀ-ին հարված հասցնելը:
«Մենք կտեսնենք, ինչ կլինի, հավելել է նա: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կավարտվի: Հուսով եմ, որ կլինի խաղաղություն, սակայն այդ ջենթլմենի (նկատի ունի ԿԺԴՀ-ի առաջնորդին) հետ արդեն բավական երկար են խոսում»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին։
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44