Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմած զեկույցը: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, նախագահական նստավայրում կազմակերպված միջոցառման ժամանակ Էրդողանը կոչ է արել ԵԱՀԿ-ին «չափը ճանաչել»:
«Եվրոպայում ԵԱՀԿ կոչվող մի կազմակերպություն կա: Այժմ սրանք մի զեկույց են պատրաստում, թե «Թուրքիայում ընտրություններն այսպես անցան, այնպես անցան»: Նախ և առաջ ձեր չափը ճանաչեք: Ձեր պատրաստած այդ քաղաքական բովանդակությամբ զեկույցները մենք ոչ տեսել ենք, ոչ լսել, ոչ էլ գիտենք: Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը»,-ասել է Թուրքիայի նախագահը:
ԵԱՀԿ զեկույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը` անընդունելի համարելով այն որակումը, որ հանրաքվեն չի համապատասխանել միջազգային չափանիշներին:
Ապրիլի 17-ին ԵԱՀԿ-ն տարածել էր հայտարարություն Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում էր, որ հանրաքվեն անց է կացվել երկու կողմերի համար անհավասար հնարավորությունների պայմաններում:
«Ընդհանուր առմամբ հանրաքվեն չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Իրավական շրջանակն անբավարար է եղել ժողովրդավարական գործընթաց անցկացնելու համար»,-նշել էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի առաքելության ղեկավար Սեզար Ֆլորին Պրեդան:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ սահմանափակ ընտրական առաքելության ղեկավար Տանա դե Զուլուետան նշել էր, որ հանրաքվեն անց է կացվել այնպիսի քաղաքական միջավայրում, որտեղ հիմնարար ազատությունները, որոնք կարևոր ենժողովրդավարական գործընթացի համար, քողարկվել էին արտակարգ իրադրության պայմաններում: Բացի այդ, երկու կողմերը չեն ունեցել հավասար հնարավորություններ քվեարկողներին դիմելու հարցում:
«Մեր մոնիթորինգը ցույց է տվել, որ «այո»ի քարոզարշավը գերակշռել է լրատվամիջոցներում և դա ԶԼՄ-ներում առկա սահմանափակումների, լրագրողների ձերբակալությունների և լրատվամիջոցների փակման հետ մեկտեղ, սահմանափակել է քվեարկողներին հասանելիությունը տեսակետների բազմազանությանը»,-նշել էր նա:
Դիտորդներն արձանագրել էին, որ որոշ ընտրատեղամասերում իրենց գործունեությունն արգելվել կամ խոչընդոտվել է:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55