«Ելք» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն առանձնացնում է քաղաքի 4 խնդիր, որից մեկը համատիրություններն են։
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, նա ասաց, որ «համատիրությունները ընտրական տասովշիկների հիմնական օթևանն են ու որջը»:
«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուի արձանագրած 3-4 խումբ հարցերից առաջինը տրանսպորտայինն է. «Ինչքա՞ն կարելի է մի ամբողջ պետության մայրաքաղաքի բնակչությանը ստիպել, որ նրանք կռացած գնան աշխատանքի և գան: Մյուս կողմից, այսօր Երևանի ավտոբուսային պարկում կա 230-ից ավելի ավտոբուս, որոնք ուղղակի կանգնած են: Դուրս չեն գալիս երթուղի տարբեր պատճառներով՝ հիմնականում վարորդ չլինելու, բայց ես կարծում եմ, որ այստեղ կոռուպցիոն երևույթի հետ գործ ունենք, որովհետև, տեսեք, Երևանում այդ երթուղային գծատերերը պատահական մարդիկ չեն, և Երևանի բարձրաստիճան չինովնիկներ էլ ունեն գծեր, և եթե ավտոբուսները դուրս են գալիս երթուղի, նրանց շահույթները համապատասխանաբար պակասում են»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով Երևանի քաղաքային իշխանությունների կողմից բազմիցս արված այն հայտարարությանը, որ եկամտաբեր չէ երթուղային գծեր աշխատեցնելը՝ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, որ եթե եկամտաբեր չէ, ինչո՞ւ են այդքան շատ երթուղայիններ աշխատում, ինչո՞ւ վերջին 20 տարում որևէ քայլ չի արվել Մետրոպոլիտենի ցանցն ընդլայնելու, Երևանի էլեկտրատրանսպորտի ցանցը ընդլայնելու համար:
Մյուս խնդիրը Երևանի մանկապարտեզներն են. նրա խոսքով՝ այսօր 8000 երեխա Երևանում մանկապարտեզի հերթի է՝ չի կարողանում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում արժանանալ ընդունելության:
«Եվ, սրան զուգահեռ, մենք ունենք հետաքրքիր երևույթ, որ Երևանի մանկապարտեզների տարածքները, նույնիսկ կա ամբողջական շենք, որ վարձակալությամբ տրված է տարբեր անձանց: Մի դեպքում 8 հազար և ավելի երեխա սպասում է, մյուս դեպքում դրանք վարձակալության են տրվել տարբեր նպատակներով: Սա նոնսենս է»,-մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատեր Արամ Մանուկյանի հարցին, թե կարծում է, որ ընտրություններին ընտրակեղծիքներ չե՞ն եղել, «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն նկատեց. «Տեղյակ ենք, որ լայնատարած ընտրակաշառքներ են բաժանվել, բայց գիտենք նաև, որ կոնկրետ մենք արձանագրել ենք մեզ տրված յուրաքանչյուր քվե: Եվ որ որևէ մեկը մեր լեգիտիմությունը չի կարող կասկածի տակ առնել: Եվ մեր խնդիրն է, որ այս բազան կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի»։
Ցրելու համար մնացած կասկածները, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջին նախաձեռնությունները, որով հանդես են գալու թե՛ ԱԺ-ում, թե՛ քաղաքապետարանում, ընտրակաշառքների ու դպրոցի տնօրենների հարցերով դեպքերը քննող հանձնաժողովների ստեղծումն է:
Դիտարկմանը, թե դպրոցի տնօրենների պահվածքը հակաօրինական չէ՞, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Երևանյան լճի մոտ կանգնածների պահվածքն էլ հակաօրինական չէ, սակայն դա չի նշանակում, որ բարոյական է։
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ակնարկել էր, որ Նիկոլն արդեն ընտրված ԱԺ պատգամավոր է. այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես Երևանի քաղաքապետի թեկնածու եմ առաջադրված, իմ կենսագրության մեջ չի եղել որևէ դրվագ, որ ես առաջադրվեմ որևէ կարգավիճակի՝ առանց այդ կարգավիճակին հավակնելու»։
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պատգամավորը կարող է լինել քաղաքապետի թեկնածու, ես քաղաքապետի թեկնածու եմ, և եթե երևանցիները որոշեն, որ ես պետք է լինեմ Երևանի քաղաքապետ, ես կլինեմ Երևանի քաղաքապետ»
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02