ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 18 մեղադրյալ ի` նախկինում առաջադրված մեղադրանքները լրացվել են: Այսպես, քննությամբ հաստատված հանցավոր արարքների կատարման համար`
Մարտիրոս Հակոբյանին, Թորոս Թորոսյանին, Սերգեյ Կյուրեղյանին և Գևորկ Իրիցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով,
Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին և Հովհաննես Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Արթուր Մելքոնյանին և Թաթուլ Թամրազյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Արամ Մանուկյանին և Հովհաննես Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Տիգրան Մանուկյանին և Արթուր Սողոմոնյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Գառնիկ Հովակիմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Տիգրան Սարգսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,
Արամ Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով,
Մանվել Աթոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 35-235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով
Վարդգես Գևորգյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին, 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի և 365-րդ հոդվածների 1-ին մասերով:
Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, վարույթն իրականացնող մարմինը վերը նշված մեղադրյալների նկատմամբ քրեական գործն անջատել և մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, դատավարության մյուս մասնակիցներին:
Քրեական գործով մյուս մեղադրյալների և կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
21:55
21:49
21:38
21:24
17:16
17:03
16:55
14:33
14:16
13:55
13:45
13:21
12:45
12:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03