Եզդիական համայնքն ապրիլի 19-ին տոնում է Նոր տարին՝ Մալաքե Թաուսը: Նոր տարվա առաջին օրը համարվում է ապրիլի 13-ից հետո ընկած առաջին չորեքշաբթի օրը: Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ եզդիները նախ այցելում են իրենց հանգուցյալներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, տոնական օրվա առթիվ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ է հանդիպել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանի և Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ:
Շնորհավորելով եզդի ժողովրդին Նոր տարվա առթիվ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կարևորում են ազգային փոքրամասնությունների լիարժեք ինտեգրումը մեր երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին: Պարոն Շարմազանովը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի և հավելել, որ եզդիները պատմական տարբեր ժամանակներում օրհասական պահերին մշտապես եղել են հայ ժողովրդի կողքին. դրա վառ ապացույցը ապրիլյան քառօրյա պատերազմն էր:
«Թող այս Նոր տարին եզդիների համար լինի խաղաղության, բարօրության և երջանկության տարի»,-ևս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը երախտագիտությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանում լիովին պաշտպանված են եզդիների իրավունքները, ստեղծված են բոլոր պայմանները մշակութային, կրթական և սոցիալական գործունեության իրականացման համար:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47