Գյումրիում 102-րդ ռազմաբազայի հարևանությամբ գտնվող զինվորական թաղամասում բնակիչները լսելով՝ Դմիտրի Լոշմանովի անունը` խուսափում են խոսել, որոշները, ըստ էության, խուճապահար հեռանում են: Armtimes.com-ը փորձել է ապրիլի 16-ին տանից դուրս եկած և չվերադարձած ռուս պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովի հարևաններից պարզել, թե նրանց ի՞նչ է հայտնի դեպքի վերաբերյալ:
Զինվորական թաղամասում բնակվող ռուս զինծառայողները կտրականապես հրաժարվեցին խոսել armtimes.com-ի հետ, երբ լսեցին Դմիտրի Լոշմանովի անուն-ազգանունը: Իսկ թաղամասի հայ բնակիչները իրարամերժ և կցկտուր տեղեկություններ էին փոխանցում:
Նրանցից մի քանիսը ասացին, որ Դմիտրի Լոշմանովին անձամբ են ճանաչում: Ներկաներից մեկը հայտարարեց, թե իր հարևանն է եղել, ապա անմիջապես հրաժարվեց ասածից և նշեց, որ Դմիտրի Լոշմանովը բնակվում է «Մուշ-2» թաղամասում և իր հարևանը չէ:
«Ես չեմ ճանաչում իրեն: Լսել եմ, որ գնացել է խանութ և չի վերադարձել: Մեր տղեքից մեկը ասում էր, որ իր հարևանն է»,- ասաց զինվորական թաղամասի բնակիչներից մեկը:
102-րդ զինվորական ռազմաբազայի հարևանությամբ գտնվող խանութներից մեկի սեփականատերը armtimes.com-ի հետ ունեցած զրույցում նշեց, որ Լոշմանովը հաճախակի է ճոխ առևտուր արել իր մոտից: Սակայն նա չկարողացավ հստակ նշել` Լոշմանովը բնակվում է զինվորական թաղամասո՞ւմ, թե՞ «Մուշ-2»-ում:
«Ես չգիտեմ, թե որտեղ է ապրում: Հնարավոր է, որ եկել է զորամաս, հետո դուրս է եկել իմ մոտից, առևտուր է արել: Ես ի՞նչ գիտեմ, թե հետո ուր է գնացել»,- ասաց խանութի սեփականատերը:
Հարցին, թե հիմնականում ի՞նչ է գնել Դմիտրի Լոշմանովը, խանութի աշխատակիցներից մեկը ասաց. «Առնում էր հիմնականում պատրաստի ուտելիքներ, ծխախոտ, հյութեր, հաց, գարեջուր, երբեմն` օղի…»,- armtimes.com-ին ասել է խանութի աշխատակիցը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01