Հայոց ցեղասպանության տարելիցի օրը` ապրիլի 24-ին, հիշատակի միջոցառումներ են նախատեսվում ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, գլխավոր միջոցառումները տեղի են ունենալու Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Երկու խոշոր քաղաքներում կայանալիք ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու են հազարավոր մարդիկ, այդ թվում՝ կոնգրեսականներ և սենատորներ:
«Հայ համայնքի կոչերի գլխավոր ուղերձը լինելու է արդարության համապարփակ պահանջը, այսինքն` մեր բոլոր ազգային իրավունքների վերականգնում ու կորուստների վերադարձ կամ հատուցում»,-ասաց Հարութ Սասունյանը:
ԱՄՆ բազմաթիվ կոնգրեսականներ նամակ են hղել նախագահ Թրամփին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ ակնկալիքներ կան այս համատեքստում: Հարցին ի պատասխան Հարութ Սասունյանը նշեց, որ ոչ մի ակնկալիք էլ չկա:
«Նախագահին ուղղված կոնգրեսականների նամակի հետ կապված ոչ մի ակնկալիք էլ չկա: Ամերիկայի հայությունը ոչ մի տեղեկություն չունի, թե նախագահ Թրամփն ինչ կարծիք կամ դիրքորոշում, նույնիսկ տեղեկություն ունի՞ հայկական որևէ հարցի մասին»,- հավելեց Հարութ Սասունյանը:
Անդրադառնալով պահանջատիրության աշխատանքներին` Հարութ Սասունյանը նշեց, որ դրանք ընթանում են շատ դանդաղ և անկազմակերպ: Միակ նորությունը Կիլիկիո կաթողիկոսարանի հայցն է ընդդեմ Թուրքիայի` կապված Սիսի կաթողիկոսարանի կալվածքի վերադարձի հետ:
«Ինչպես տեսնում ենք, Հայոց ցեղասպանությունից տարիներ անց Թուրքիան շարունակում է ժխտողականությունը: Պետք է ներկայացնել թուրքական ժխտողականությունն այդ երկրի ավտորիտար երկիր լինելու համատեքստում, որպեսզի բոլորն իմանան, որ Թուրքիայում բռնապետական ռեժիմ է, այն անհանդուրժող և ոչ դեմոկրատ երկիր է ընդհանրապես բոլոր հարցերի հետ կապված, ոչ միայն Հայոց ցեղասպանության»,- ասաց նա:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44