Թուրքական gazeteduvar.com.tr կայքի սյունակագիրներից Մուսա Օզուղուրլուն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արտաքին քաղաքականության մեջ հնարավոր փոփոխություններին: Ըստ նրա` Էրդողանը ցանկանում է արտաքին քաղաքականություն վարել երկու ճակատով, սակայն դա այլևս անհնարին է թվում, և Թուրքիայի նախագահը դժվար ընտրության առաջ է կանգնած:
Սյունակագիրը նշում է, որ Թուրքիայի` Մերձավոր Արևելքում «դիզայներական աշխատանքներ» իրականացնելու մղումն այդպես էլ չիրականացավ, քանի որ «արաբական գարնան» ժամանակ «Մահմեդական եղբայրներ» շարժումն այդպես էլ հաջողության չհասավ: Թուրքիան իր պլանները չկարողացավ իրականացնել նաև քրդերի հետ պայքարում:
«Երբ այս ամենին էլ գումարվեց Սիրիայի հարցում (ԱՄՆ նախկին նախագահ) Բարաք Օբամայի վարչակազմի հակասական դիրքորոշումն ու Եվրոպան կամաց-կամաց սկսեց ձեռք քաշել Սիրիայից, Թուրքիայի իշխանությունները մնացին կոտրած տաշտակի առաջ», - գրում է Օզուղուրլուն:
Ըստ նրա` այս հանրաքվեից հետո էլ պարզ դարձավ, որ Էրդողանի բարեկամները ոչ միայն քչացել են, այլև գրեթե չկան:
«Միակ երկիրը, որի հետ նրա հարաբերություններն իսկապես բարեկամական են, Քաթարն է: Երբ նայում ենք հանրաքվեից հետո նրան առաջինը շնորհավորած երկրներին` հասկանում ենք, որ նրա շուրջ բարեկամներ գրեթե չեն մնացել», - նշում է սյունակագիրն ու հավելում, որ Էրդողանը մեծ սեր չի վայելում տարածաշրջանի մահմեդական երկրների մեծ մասում` Լիբանանում, Իրանում, Իրաքում և անգամ Եգիպտոսում:
«Իսկ եթե նայի Եվրոպայի կո՞ղմ. այնտեղ էլ, ինչպես պարզ դարձավ, նրան երես տալ չեն պատրաստվում», - գրում է Օզուղուրլուն
Ըստ նրա` Էրդողանն այլ ելք չունի, քան Արևմուտքի ու Մերձավոր Արևելքի միջև հստակ ընտրություն կատարելը, քանի որ մի կողմից Եվրոպայի հետ աշխատելն ու մյուս կողմից միաժամանակ արաբ-մահմեդական աշխարհի ներքին գործերին միջամտելը նրան զրկելու է կամ էլ արդեն զրկել է երկու կողմի աջակցությունից էլ:
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
12:35
12:17
12:03
11:46
11:37
11:21
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18