Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այն առանցքային պահ էր հետագայում նման ողբերգությունների կրկնության հարցում: Ամերիկյան հեղինակավոր Charlie Rose թոք-շոուի ժամանակ այս մասին խոսել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, ով իր կրծքին կրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը:
Անդրադառնալով հարցին, թե երբ ու ինչու է տեղի ունեցել ցեղասպանությունը` նա պատմել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության ղեկավարությունը որոշում ընդունեց ոչնչացնել հայ բնակչությանը: «Օգտագործելով պատերազմը թուրքերի և ռուսների միջև որպես պատրվակ` նրանք հայտարարեցին, որ հայերը պետք է հեռացվեն պատերազմական գոտուց: Ողջ կայսրության տարածքից հայերը տարվեցին մահվան երթերի` սպանվելով գետերում, դաշտերում, ժայռերում, խորտակվեցին ծովերում: Սա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, առանցքային պահ ցեղասպանութ յունների իրականացման գործում: «Ցեղասպանություն» եզրույթն առաջացել է հենց այս իրադարձությունը բնութագրելու համար»,- պատմել է ռեժիսորը:
Խոսելով այն մասին, թե ինչու է Միացյալ Նահանգները հրաժարվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը` Թերի Ջորջը նշել է, որ Թուրքիան ռազմավարական մեծ ազդեցություն ունի ԱՄՆ վրա: Նա հիշեցրել է, թե ինչպես են նախկինում տապալվել Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան ֆիլմերի նկարահանումները: «Երբ փորձ արվեց նկարահանել «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմը, Թուրքիայի կառավարությունը ճնշումներ գործադրեց պետդեպարտամենտի և նկարահանման ստուդիաների վրա` տապալելով ֆիլմի նկարահանման փորձերը: Սա 20-րդ դարի ամենամեծ ու անհայտ ողբերգություններից է»,- ասել է Թերի Ջորջը:
Նա հիշեցրել է, թե ինչպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախքան ընտրվելը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրվելուց հետո չպահեց խոստումը: «Այս հարցում նրա վերջին մեկնաբանությունն այն էր, թե «իմ տեսակետն այս հարցում չի փոխվել», սակայն չասեց «ցեղասպանություն» եզրույթը: Դեսպան Սամանտա Փաուերը ևս անկարող եղավ այդ բառն արտաբերել, թեպետ գրել է մի գիրք «Խնդիր դժոխքից» («A problem from Hell»), որտեղ շեշտադրել էր Հայոց ցեղասպանությունը` որպես այս իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ կառավարության վերաբերմունքի սկզբնաքար»,- պատմել է ռեժիսորը` ընդգծելով, որ ներկայում Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ղեկավարության և ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքի մեջ որևէ փոփոխություն չի տեսնում:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55