Բրիտանական IPSOS հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ Թուրքիայում ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը դեմ են քվեարկել ոչ միայն ընդդիմադիրները, այլև իշխող կուսակցությանն աջակցողների 10 տոկոսը, ինչպես նաև ազգայնականների 73 տոկոսը:
Ինչպես գրում է CNN Türk-ը, չնայած «Ազգային շարժում» աջակողմյան ազգայնական կուսակցության ղեկավարությունը լայն աջակցություն է ցույց տվել Էրդողանին, ազգայնական ընտրողների մեծ մասը չի ցանկացել գնալ այդ քայլին:
Ի դեպ, հետաքրքրական է, որ Թուրքիայում տարրական դպրոցի կրթություն ունեցող քաղաքացիների 70 տոկոսն «Այո» է քվեարկել կառավարման նախագահական համակարգին, միջնակարգ կրթություն ունեցողների` 57 տոկոսը, իսկ բարձրագույն կրթությամբ թուրքերի շրջանում «Այո» են քվեարկել ընտրողների միայն 39 տոկոսը:
Հայտնի է, որ «Այո»-ն գերակշռել է հատկապես գյուղերում և փոքր քաղաքներում: Թուրքիայի գյուղական բնակչության 62 տոկոսը կողմ է արտահայտվել Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը, իսկ քաղաքներում այդ թիվը կազմել է 48 տոկոս:
Նշվում է նաև, որ «Այո» են քվեարկել ավելի շատ տղամարդիկ` 53 տոկոս:
Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո:
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
17:05
16:46
16:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55