Կառավարության դիմաց այսօր Քաղցրաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել. նրանք գործադիրից պահանջում էին 2015 թվականին մթերված խաղողի գումարը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավանաբար ՀՀ վարչապետի և իրավապահ մարմինների հետ քննարկում կիրականացվի այդ թեմայով:
Հարցին, թե «Վինար» ընկերության վրա ազդեցության լծակներ կա՞ն, Առաքելյանն ասաց. «Ազդելու լծակ կա, սակայն գումարը տալու լծակ չկա: Եթե այդ մարդը չունի գումար, չի կարող տալ: Դատախազությունում այդ գործը քննվում է, և սպասում ենք այդ քննության ավարտին»:
Դիտարկմանը, թե դա հետևանք է նրա, որ ժամանակին կառավարությունը մթերող ընկերություններին ստիպել էր գյուղացիներից ամեն գնով մթերել խաղողը, Իգնատի Առաքելյանն ասաց. «Ես չեմ ստիպել, ով որ ստիպել է, թող տեր կանգնի։ Ես պատասխանատու եմ, բայց ես չեմ ստիպել գնալ գնել: Այդ ընկերությունը լիցենզիա չուներ, ես զարմանում եմ, այդ ընկերությունն առաջին անգամ է գնում կատարել ու իրեն էլ վաճառել են, ինչո՞ւ»։
Կառավարության դիմաց բողոքի ցույց անող քաղցրաշենցիները նախարարին ասացին՝ ով բերել է «Վինարին», թող նա էլ փակի պարտքը:
«Առաջարկն ի՞նչ է, որ գնանք, բռնենք այդ մարդկանց և ասենք՝ բերեք, փողը տվե՞ք: Հիմա հանրային հայտարարություն եք անում. նա ով բերել է «Վինարին», թող բերի գումարը փակի: Լուծում առաջարկում եք, ես էլ ձեր ասածը փոխանցեցի՝ եթե էդքան դուխով է, թող գա, ձեր դեմը կանգնի ու տա»,-գյուղացիներին ասաց գյուղնախարարը։
Քաղցրաշենի բնակիչներից մեկն ասաց, որ «Վինարին» բերել է ՀՀ կառավարությունը, իրենք պահանջում են իրենց մթերքի գումարը:
Նշենք, որ «Վինար» ընկերության պարտքը կազմում է 70 մլն դրամ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02