Արվեստում անճաշակությունը բարձրարժեք բան է, հակառակ դեպքում` համատարած չէր լինի ու շատերն այդքան չէին ձգտի
Ինձ թվու՞մ է, թե՞ տարիներ ի վեր ոչ մի բարձրարժեք ու մնայուն բան չի ստեղծվել։ Այնպես չէ, որ լավ մասնագետներ ու արվեստագետներ չկան, նորարական հետաքրքիր գաղափարներ չեն ծնվում, բայց չգիտես ինչու տեսանելի չեն։ Մի տեսակ չեմ պատկերացնում, որ տարիներ հետո Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի արձանների կողքին մնալու են երկու Բաբաջանյանների հուշարձանները, մեկը՝ գողականի նման բազմած, մյուսն էլ՝ ձեռքերը տգեղ պարզած։ Մնում է ասեն, թե փող չկա, դրա համար է այսպես ստացվել: Կրկին չեմ ցանկանում ասել, թե վատ քանդակագործներ են, բայց նրանց աշխատանքը տվյալ մարդկանց նկատմամբ ակնածանք չի ներշնչում։ Թվում է, թե ուզում են օրիգինալ լինել ու հետաքրքիր գործ անել, բայց ինչո՞վ է տարբերվում ծաղրանկարից։
Նույնն է հաղորդումների, ֆիլմերի ու սերիալների դեպքում։ Լավ դերասաններ ունենք, ովքեր խաղում են տափակ, նողկանք ներշնչող սերիալներում։ Ոչ թե որակյալ ու լավ ֆիլմի պահանջարկ չկա, ուղղակի պիտի կարողանան կարգին սցենար գրել և ուրիշներից չթխեն։ Սովետական ֆիլմերը մեկը մեկից լավն են, իսկ նոր ֆիլմերից ո՞ր մեկն ենք ցանկանում երկրորդ անգամ դիտել: Միշտ ինչ-որ կիսատ-պռատ բան կա, որ չի գոհացնում։
Շատերը Կապուտիկյանի բանաստեղծությունները չեն հավանում, բայց եթե կարդան ժամանակակից գրողների գործերը, ծիծաղից կուշաթափվեն։ Առօրեական խոսակցությունը և նիստուկացը դարձնում են պատմվածք. օրինակ՝ գնացի սրճարան, կոնյակ խմեցի, սիգարետ ծխեցի, մարմնավաճառի հանդիպեցի և այլն, իսկ բանաստեղծությունները կարդալիս՝ ամաչում եմ։ Պարզունակություն ու գռեհկաբանություն։ Ամենավատն այն է, որ վերջիններիս մեծարում են, հաճոյախոսություններ շռայլում, ինքնագնահատականն այնքան բարձրացնում, որ չեմ զարմանա, եթե նրանց արձանն էլ քանդակեն:
Արդեն մի քանի տարի է, որ հայկական երգեր չեմ լսում, միայն այն, ինչ լսել եմ մանկության տարիներին: Գուցե լավ ստեղծագործություններ կան, ես չգիտեմ, ուրեմն պատշաճ չեն ներկայացվում, ռաբիսությունն են ծաղկեցնում...
«Ճաշակին ընկեր չկա» արտահայտությունից զզվում եմ, նույն է ասել թե`յուրաքանչյուրս ունի ազատ խոսելու, սեփական կարծիքն արտահայտելու իրավունք: Դրա համար էլ պարադոքսյալ ճշմարտություն է վերնագիրը...
Արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ այսքան տարիների ընթացքում իսկապես հրաշալի նախագիծ էր «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որը կարծում եմ շարունակական կլինի, միայն թե չփչացնեն...
Որքան հիշում եմ՝ Ռեմարկն է ասել, թե սարսափելին այն է, որ ամեն ինչին հարմարվում ենք։ Արդեն այնքան սովորական է դարձել անորակ ու անճաշակ գործերը ներկայացնել որպես արվեստ ու մեզ հրամցնել...
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02