«Ազգ-բանակ 2017» համաժողովի՝ «Ռազմական կրթության հեռանկարները» խորագրով նիստի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ «ազգ-բանակ» գաղափարախոսությունը ամրագրված է մեր անկախության առաջին իսկ օրվանից:
«Մեր երկրի տարածքը փոքր է, մեր ամենակենտրոնական տեղից մինչև սահման ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր է, ուրեմն՝ մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ բոլորս պոտենցիալ զինվոր ենք: Մենք ուղղակի այլընտրանք չունենք, քան մեր դպրոցում, մեր կրթական որակի մեջ գերակա կոմպոնենտ ունենալ ազգ-բանակ հիմնադրույթը»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ ժողովուրդը պետք է պատրաստ լինի պաշտպանել իր բնակավայրը, հայրենիքը:
«Հայրենիքը չունի հեռավոր մաս, չունի մոտակա մաս, այսինքն՝ Երևանում մենք նույն վիճակի մեջ ենք, ինչ սահմանամերձ շրջաններում»,-ասաց նա և նշեց, որ խնդիր ունեն այդ գաղափարախոսությունը տեղակայելու դպրոցական կրթակարգի մեջ և պետք է մեծ ուշադրություն դարձնեն դասագրքերի բովանդակությանն ու գործնական պարապմունքներին: Նա հայտնեց, որ դպրոցներում շաբաթական մեկ ժամ նախնական ռազմական պատրաստություն առարկան այդքան էլ արդյունավետ չէ:
«Միգուցե այդ 3-4 դասը շաբաթվա ընթացքում միավորենք, ամիսը մեկ անգամ ունենանք ռազմագիտության օր՝ յուրաքանչյուր դասարանի համար, որը դպրոցի բակում կքայլի, ավտոմատ կքանդի-կհավաքի, այդ օրը կդառնա ֆիզկուլտուրայի ու ռազմագիտության օր»,-ասաց Լևոն Մկրտչյանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47