Մոսկվայում ապրիլի 19-ին սպանվել է քաղաքի հարավային մասում առևտրի կենտրոնի սեփականատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը, հայտնում է «Московский Комсомолец»-ը:
Բաղիրյանը մահացու վիրավորվել է իր գրասենյակի մոտ՝ թիկնապահների և ականատեսների աչքի առաջ, որոնք չէին սպասում, որ գործարարի նախկին գործընկերը կարող է ատրճանակ պարզել նրա վրա ու կրակել, գրում է կայքը:
Ինչպես հայտնի է դարձել «МК»-ին, ժամը 21:00-ի մոտակայքում 61-ամյա Բաղիրյանն անվտանգության ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես կենտրոնից, որի ժամանակ հնչել են կրակոցները: Գործարարի ուղղությամբ արձակվել է առնվազն հինգ փամփուշտ:
Նշվում է, որ չորեքշաբթի տղամարդը եկել է Բաղիրյանի գրասենյակ, նախ խոսակցությունն ընթացել է խաղաղ, և պարտատերը խոստացել է վերադարձնել գումարը, բայց երբ տղամարդիկ դուրս են եկել գրասենյակից փողոց և ուղղվել դեպի մեքենաները, նա, գործընկերոջ խոսքով, հրաժարվել է իր խոսքերից և հայտարարել է, որ գումարը չի վերադարձնի: Այդ ժամանակ էլ ձեռնարկատերը կրակ է բացել:
Բաղիրյանը որովայնի հատվածում հրազենային վնասվածքով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց մահացել է:
Սպանվածի թիկնապահը բռնել է կրակողին և հանձնել դեպքի վայր ժամանած իրավապահներին:
Ինչպես հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունում, տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանության» և «Զենքի անօրինական շրջանառության» մասին հոդվածներով:
Հաղորդվում է, որ վերջին տարիներին Բաղիրյանի բիզնես գործերը լավ չէին ընթանում, և նա հայտնվել էր պարտքերի մեջ:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44