Ապրիլի 16-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է գալիս» դրամայի բեմականացումը Թեքեյան մշակութային միության Մհեր Մկրտչյան թատերախմբի կատարմամբ: Բեմադրությանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՄՀ ռեկտոր, Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ պ-ն Ռուբեն Միրզախանյանը, դրամայի հեղինակ Պերճ Զեյթունցյանը, պաշտոնատար այլ անձինք, մտավորականներ, արվեստագետներ: Թատերախմբի հյուրախաղերի հովանավորությունը ստանձնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Թատերախումբը հիմնվել է 1997 թվականին Նյու Յորքում: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ժիրայր Փափազյանը, իսկ խմբի խաղացանկն ընդգրկում է շուրջ 20 ներկայացում: Ներկայացման դերակատարներն էին Հարութ Պարսումյանը (Սողոմոն Թեհլերյան), Գառնիկ Ներսեսյանը (Թալեաթ փաշան), Հակոբ Վարդիվառյանը (Հովհաննես Լեփսիուս), Արմենակ Գուրուշյանը (Հենրի Մորգենթաու, Ֆայեզ Էլ Հուսեյն) և այլք: Չնայած թատերախումբը արհեստավարժ չէ, սակայն դերասանների նվիրվածությունը և իրենց դերի կարևորության գիտակցումը նրանց մատուցումը հասցրել էր բարձր արհեստավարժության մակարդակի: Բեմականացումն անցավ լեփ-լեցուն դահլիճում: Ներկայացումն ավարտվեց հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո: ՀՀ սփյուռքի նախարարի ողջույնի խոսքը ներկայացրեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նախարարի խոսքում մասնավորապես նշվում էր. «Մեզ համար այս դժվարին փորձության օրերին, երբ թշնամին նորից փորձում է խախտել մեր անդորրը, այս դրաման ներկայացնելը նոր խորհուրդ է ձեռք բերում: Այն մեկ անգամ ևս ապացուցում է, որ անսասան է հայի ոգին, արդարամիտ, ընդվզող և իր իրավունքների պաշտպանությանը նախանձախնդիր: Շնորհակալություն թատերգության հեղինակին` մեր կենդանի դասական Պերճ Զեյթունցյանին, բեմականացման ռեժիսորին` Ժիրայր Փափազյանին, թատերախմբի ամբողջ կազմին` այս հրաշալի ներկայացման համար»: Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընթերցեց ՀՀ սփյուռքի նախարարի հրամանը Նյու Յորքի Մհեր Մկրտչյան թատերախմբին ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրով պարգևատրելու մասին և գեղարվեստական ղեկավարին հանձնեց շնորհակալագիրը:
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42