Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստում քննարկվել և ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև խոսվել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկի մասին. այս մասին քիչ առաջ հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Վաղն արդեն պաշտոնական քարոզչության առաջին օրն է: Նախընտրական ծրագիրը՝ «Հանուն Երևանի» կարգախոսով է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք քարոզարշավն սկսելու են աշխատանքային ժամից՝ 18: 00-ից հետո: Ըստ նրա՝ իրենց կուսակցության ավագանու թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կսկսեն քարոզչությունը Էրեբունու վարչական շրջանից և, բացառությամբ ապրիլի 24-ի, մնացած օրերին ակտիվ քարոզչություն կիրականացնեն:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենք նախընտրել են ուղղակի բակային հանդիպումների ձևով քարոզչությունը և յուրաքանչյուր քարոզչական հանդիպման ընթացքում հանդիպելու են 6 բակերի բնակիչների հետ: Ներկայացվելու են ՀՀԿ-ի իրականացրած ծրագրերը, ինչպես նաև նոր ռազմավարությունը:
«Տեղեկացնեմ, որ շուրջ 460 ենթաշտաբ կգործի: Մեր քարոզչական թիմը պատրաստ է: Մենք գնալու ենք «Հանուն Երևանի» կարգախոսով: Մենք չենք պատրաստվում որևէ մեկի հետ ոչ լեզվակռվի, ոչ էլ այլ քաղաքական պայքարի մեջ մտնել: Մենք քաղաքակիրթ պայքարի կողմնակից ենք, ողջունում ենք երկու այլ քաղաքական դերակատարներին՝ և՛ «Ելք» դաշինքին, և՛ «Երկիր ծիրանի»-ին, նրանց քաղաքական դերակատարությանը, հատկապես, որ վերջինի համար սա քաղաքական դեբյուտ է»,- ասաց նա:
tert.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55