««Ազգ-բանակ» հայեցակարգը Հայասատանի ունեցած պաշտպանական, անվտանգային և մի շարք այլ մարտահրավերներին դիմագրավելու լավագույն ուղին կարող է լինել: Անշուշտ ոչ նման տեսքով, բայց այս կոնցեպտը տարբեր դրսևորումներով ուղեկցել է մեր ժողովրդին պատմության տարբեր շրջափուլերում, իսկ մեր օրերում՝ այս գաղափարը համակողմանի արդյունավետություն է ապահովել մի շարք երկրների պարագայում»,-այս մասին այսօր Երևանում կայացած «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի շրջանակներում Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Ըստ փորձագետի՝ «Հայ ժողովրդի պատմության հազարամյակների ընթացքն է ցույց տվել, որ մշտապես բախվելով տարաբնույթ արտաքին մարտահրավերների, անգամ կանգնելով ինքնության և գոյության պահպանման վտանգի առջև, մեր ժողովուրդը կարողացել է դիմագրավել նման սպառնալիքների նաև համազգային համախմբման, միասնական պայքարի արդյունքում. պայքար, որի ընթացքում յուրաքանչյուրն ունեցել է իր անփոխարինելի դերակատարությունը: Այսօր մեզանում շրջանառվող «Ազգ-բանակ» հայեցակարգն իր հիմքում նույնպես նման համազգային համախմբում է ենթադրում, որտեղ հայ հասարակության, մեր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր յուրահատուկ ներդրումը պետք է ունենա. և ինչն է առանցքային, որ մերօրյա կոնցեպտը կոչված է լուծելու ոչ միայն Հայաստանի առջև ծառացած պաշտպանական ու անվտանգային, այլև բազմաթիվ այլ խնդիրներ՝ սոցիալ-տնտեսական, զբաղվածության, կենցաղային, կրթական և այլն»:
Անդրադառնալով այս հայեցակարգի միջազգային փորձին՝ Պետրոսյանը նշեց.«Ե՛վ աշխարհագրական, և՛ պատմական տեսանկյուններից մեզ համար ամենաընկալելի, գուցե նաև օրինակելի տարբերակը, թերևս, Իսրայելի պաշտպանության բանակի կայացման օրինակն է, որի արդյունավետությունն ապացուցվել է այդ երկրի շուրջ յոթ տասնամյակների պատմության ողջ ընթացքում: Իր հիմնդրման առաջին իսկ օրից Իսրայել պետությունը, շրջապատված լինելով թշնամական երկրներով, տարբեր ուղղություններով վարելով շուրջ մեկ տասնյակ պատերազմեր և այլ տարաբնույթ ռազմագործողություններ, մշտապես կանգնած լինելով գոյության պահպանման խնդրի առջև, կարողացել է ինքնակազմակերպվել նաև մեծամասամբ հենց «ազգ-բանակ» գաղափարի առարկայացման եղանակով, որն, ի դեպ, հաջողել է լուծել ոչ միայն երկրի պաշտպանության խնդիրը, այլև հանդիսացել է մերօրյա Իսրայելի զարգացման ու կայացման կարևորագույն գրավականներից մեկը»:
Խոսելով գաղափարի իրականացման հնարավորությունների մասին՝ փորձագետը նշեց. «Այսօր «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային քննարկմանը ներկայացրեց երկու կարևոր գաղափարներ՝ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» պայմանական անվանումներով, որոնց բովանդակությունն, ըստ էության իր խորքում ունենալով երկրի պաշտպանության հիմնանպատակն, այնուամենայնիվ ազդելու է հանրային կյանքի տարբեր բնագավառների վրա՝ սոցիալ-տնտեսականից մինչև կրթադաստիարակչական»: «Առնվազն նշված 2 գաղափարների առարկայացմանը միտված կոնկրետ գործողությունների հաջողումը, համոզված եմ, կարող է լրջագույն մեկնարկ հանդիսանալ «Ազգ-բանակ» հայեցակարգի կենսագործման, ինչի արդյունքում ունենալու ենք ոչ միայն ավելի ամուր պաշտպանված հայրենիք, այլև՝ առավել կրթված, գիտակից, հայրենասեր և սոցիալապես ապահովված նոր սերունդ, հետևաբար նաև՝ ապագա»։
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34