Փարիզի Ելիսեյան դաշտերում ապրիլի 20-ին ոստիկանների վրա կատարված հաարձակումը չի խանգարի Ֆրանսիայի նախագահի ընտրությունների անցկացմանը, որի առաջին փուլը կկայանա ապրիլի 23-ին: Այդ մասին, ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, հայտարարել է հանրապետության վարչապետ Բեռնար Կազնյովը։
«Ներկայում Ֆրանսիայում ահաբեկչական վտանգի մակարդակը չափազանց բարձր է: Պաշտպանության խորհրդի այսօրվա նիստում, որն անցկացվել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախագահությամբ, վերլուծվել է այն միջոցների համալիրը, որոնք ձեռնարկվում են նախագահական ընտրությունների նախաշեմին:
Հատկացվում են 50 հազարից ավելի ոստիկաններ ու ժանդարմներ, ինչպես նաեւ 7 հազար զինվորականներ են գործելու պարեկման «Սանտինել» գործողության շրջանակներում»,-ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ կառավարությունը եւ անվտանգության ուժերը լիովին մոբիլիզացված են եւ պատրաստ են քվեարկության օրվան: Ի լրումն 50 հազար ոստիկանների, որոնք ապահովելու են անվտանգությունը, բարձր պատրաստության վիճակի են բերված երկրի անվտանգության ուժերի բոլոր էլիտային ստորաբաժանումները»,-ասել է նա՝ հորդորելով «տեղի չտալ վախին, սպառնալիքներին ու մեքենայություններին, որոնք ձեռնտու են միայն թշնամուն»:
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը, հարձակվողի ավտոմեքենան ապրիլի 20-ին տեղական ժամանակով ժամը մոտ 21-ին կանգ է առել ոստիկանական ավտոբուսի մոտ: Նա դուրս է եկել ավոմեքենայից եւ կրակ բացել ինքնաձիգ զենքից: Ականատեսների ասելով՝ նա զինված էր Կալաշնիկով ինքնաձիգով: Ոստիկաններից մեկին սպանելուց հետո հարձակվողը փորձել է փախչել՝ կրակելով մյուս ոստիկանների վրա, որոնցից երկուսը վիրավորվել են: Հաղորդվում է նաեւ պատահական անցորդի վիրավորվելու մասին:
Տղամարդն սպանվել է պատասխան կրակով: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել ազգին հղած ուղերձով՝ հայտարարելով, որ Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչական բնույթի հետքեր ունի: Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44