Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 21-ին մասնակցել է «Հայաստանում աղջիկների և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնում» թեմայով գիտաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ամերիկյան համալսարանին միջոցառումը կազմակերպելու համար և կարևորել այս թեմայով գիտաժողով անցկացնելու գաղափարը:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ցանկացած պետության զարգացվածության չափանիշներից մեկը այդ հասարակության մեջ կանանց զբաղեցրած դիրքն է ու նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը: «Մեզանից յուրաքանչյուրի համար կա կատարելության դերային մոդել՝ մեր մայրը, որից նախ և առաջ սովորում ենք հասարակության նկատմամբ վերաբերմունք»,- նշել է նախարարը և հավելել, որ մեր երիտասարդ պետությունը չի կարող իրեն նման «շքեղություն» թույլ տալ ու հրաժարվել հայ աղջիկների ու կանանց ներուժն օգտագործելու հնարավորությունից:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այդ առումով հայ հասարակությունում առաջընթացն ակնհայտ է: «Որպես օրինակ նշեմ, որ Արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում աշխատում է 386 մարդ, որից 208-ը՝ աղջիկներ ու կանայք են: Նրանցից 35-ը զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, իսկ նախարարության աշխատողների մեծամանության տարիքը մինչև 40 տարեկան է»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ վիճակագրական այս թվերը դրական դինամիկա արձանագրող փաստերի և քաղաքականության լուռ ապացույցներ են:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ իր համար հպարտության հիմքը զուտ թվերի դինամիկան չէ, այլ այն փաստը, որ այդ թվերից այն կողմ կրթված, պատասխանատու, փորձառու և նվիրված աղջիկներ ու կանայք են, որոնց ջանքերի արդյունքում հաջողությամբ կատարվել ու կատարվում են նախարարության առջև դրված մեծածավալ ու պատասխանատու աշխատանքները:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ուշադրության համար և գիտաժողովի մասնակիցներին մաղթել արգասաբեր աշխատանք:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01