Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը գրավոր նամակ է հղել Ստամբուլի հայ համայնքին, որում նշել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացն այլևս պետք է անհապաղ սկսել, գրում է «Ակօսը»:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Բեկչյանը ցավով նշել է, որ պատրիարքի տեղապահի ընտրություններում պարտված ու իր պաշտոնը լքել չցանկացող Արամ Աթեշյանը շարունակում է ճնշումներ գործադրել հոգևորականներից շատերի վրա:
Անդրադառնալով այն հարցին, որ Թուրքիայի իշխանությունները պահանջել էին պատրիարքի ընտրություններն անցկացնել Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, Բեկչյանն ընդգծել է, որ թեև իրենց գործողությունները լիովին համապատասխանել են եկեղեցական ներքին կարգին և որևէ օրենք չեն խախտել`պետության խոսքը լսելն էլ որոշակի տեսանկյունից ճիշտ է:
Ըստ նրա` հանրաքվեի ավարտից հետո խնդիրը կարգավորելու համար համայնքն ու համայնքի ականավոր ներկայացուցիչները պետք է ջանք ու եռանդ չխնայեն ընտրությունները հավուր պատշաճի անցկացնելու համար:
Օրեր առաջ հայ համայնքին պատկանող հիմնադրամների նախագահների հետ հանդիպման ժամանակ Բեկչյանին վստահեցրել են, որ պատրիարքի ընտրության գործընթացը հունի մեջ կընկնի 10-15 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը, նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը, գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
10:44 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
11:22 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01