Տեղի է ունեցել սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:
Նախարարի տեղակալը ողջունել է հանձնաժողովի անդամներին ու հրավիրվածներին և տեղեկացրել, որ սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում են: «Հանձնաժողովը պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի հայեցակարգի մշակմանը, ինչը, վստահ եմ, կանեն հանձնաժողովի անդամները, որոնք ոլորտի լավագույն մասնագետներն են»,- ասել է Խ. Ասրյանը: Նա նաև հորդորել է հայեցակարգի մշակման գործում հաշվի առնել մեր երկրի աշխարհագրական և բնակլիմայական առանձնահատկությունները: «Սպորտային տուրիզմը նոր ոլորտ է մեր երկրի համար: Հայաստան աշխարհը հարուստ է ալպինիզիմի և այլ էքստրեմալ մարզաձևերի համար նպաստավոր պայմաններով, և անհրաժեշտ է հաշվի առնել այդ բոլոր հնարավորությունները՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին սպորտային տուրիզի բոլոր տարատեսակներից օգտվելու համար: Վստահ եմ, որ սպորտային տուրիզմը կարող է մեր երկրի համար նաև դրական տնտեսական նշանակություն ունենալ»,- հավելել է նախարարի տեղակալը:
Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարելու է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի խորհրդական Արտաշես Ստեփանյանը: Հանձնաժողովի անդամներին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքային խմբի անդամության թեկնածուների անունները:
Խ. Ասրյանի հանձնարարությամբ սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի նիստերն անցկացվելու են շաբաթական պարբերականությամբ, իսկ հանձնաժողովը նիստեր կգումարի ամիսը մեկ անգամ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47