Անցած շաբաթ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքին վերաբերող հերթական սկանդալն է բռնկվել:
Այն բանից հետո, երբ փրանքներները զանգեցին Ժաննա Ֆրիսկեի հորը՝ ներկայանալով որպես Դմիտրի Շեպելեւ, Վլադիմիր Բորիսին հիվանդանոցում է հայտնվել: Հիշեցնենք, որ «Զանգը» հեռուստանախագծի շրջանակում փրանքերները «ծուղակն էին գցել» Դմիտրի Շեպելեւին ու հանգուցյալ երգչուհու հորը:
«Դա անաստվածություն էր, ցինիկ ու անմարդկային արարք: Այլ բան ես չեմ կարող ասել: Փրանքերների պատճառով ես հիմա հիվանդանոցում հայտնվեցի: Ես ինձ վատ եմ զգում: Այս բոլոր հոգեկան ապրումները …Ես ախր մտածում էի, թե իրոք Շեպելեւն է զանգահարել ինձ, որպեսզի հաշտվի: Բայց պարզվեց, որ փրանքներներն էին զանգում: Ինչ կարող ես ասել: Կարծում եմ, որ այս ամենի հետեւում դատապաշտպան Դոբրովինսկին է կանգնած: Կնոջս առանց որեւէ հիմքի մեղադրում են ինչ -որ գումարների գողության մեջ: Դրանք Ժաննայի փողերն էին, որոնք նրա մայրը, իմ կինը վերցրել էր, քանի որ դստերը բուժում էր պետք: Սա պարզապես մղձավանջ է: Մեր ամբողջ ընտանիքին ոչնչացնում են: Սա անօրինություն է: Չգիտեմ… Այլեւս ուժ չունեմ խոսելու ….», մեջբերում է նրան «Комсомольская правда» կայքը:
Նշենք նաեւ, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ հանրահայտ քանդակագործ Զուրաբ Ծերեթելիին պատվիրել են հուշարձան ձոնել հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեին:
Ինքը քանդակագործն այդ մասին լրատվամիջոցներից է իմացել:
«Առաջին անգամ եմ այդ մասին լսում: Եթե նման առաջարկ լինի, ես իհարկե պատրաստ եմ համաձայնել: Մենք Ժաննայի հետ ծանոթ ենք եղել, ու ես հաճույքով նրան հուշարձան կձոնեմ: Ես Ժաննայի համար դա անվճար կանեմ »- մեջբերում է քանդակագործին «Собеседник»-ը։
11:25
11:09
10:45
10:45
10:45
10:23
10:09
17:03
09:45
09:34
09:18
09:02
20:11
19:45
19:29
18:46
18:24
18:09
15:34
15:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03