«Փաստ» օրաթերթը զրուցել է «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանի հետ.
Չե՞ք կարծում, որ հիասթափեցնող կարող է լինել նաեւ այն, երբ մարդիկ տեսնում են, որ ընդդիմության մի մասը գոհ է ընտրակաշառքով ընտրությունների արդյունքներից:
Մենք ստացել ենք ավելի քան 120 հազար քվե, եւ այդ քվեները մեզնից չեն գողացել: Մենք այդքան քվե, որ ստացել ենք, կարողացել ենք պահել, եւ այդ քվեների նկատմամբ ոտնձգություն չի եղել: Ուրիշ բան, որ ընտրակաշառքով են քվեարկել մնացած մարդկանց մի զգալի մասը: Բայց մենք դա չենք կարողացել ապացուցել: Հայտարարությամբ ենք հանդես եկել իրավապահների անգործության մասին: Սակայն մեզ համար կարեւոր է 120 հազար մարդկանց ձայնը, նաեւ կարեւոր է, որ մարդիկ, որոնք ընտրակաշառքով են քվեարկել, տեսնեն, որ կա մի զգալի հատված մադկանց, ում ձայնը տեղ է հասնում: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել ավելացնելու այն մարդկանց քանակը, ովքեր որ հավատում են ընտրության արդյունքներին՝ անկախ, թե նրանք ում օգտին են քվեարկում: Կարեւորը, որ նրանք քաղաքական որոշում կայացնեն ու մասնակցեն ընտրություններին եւ ազատ կամքի դրսեւորմամբ քվեարկեն:
«Ելք»-ը այլ ընդդիմադիրների կողմից մեղադրվեց իշխանության հետ համագործակցության մեջ: Նաեւ ասվում է, թե զինվորականների մի մասը քվեարկել է «Ելք»-ի օգտին:
Այդ մեղադրանքներն այնքան չնչին են, մերկապարանոց ու անհիմն, որ ես դրանք լուրջ չեմ համարում: Կա՞ որեւէ փաստ, որ զինվորականները քվեարկել են «Ելք»-ի օգտին: Մենք այդպիսի վերլուծություն չունենք: Սակայն մեր նախընտրական ծրագրում կային դրույթներ, որոնք նաեւ ուղղված էին եւ՛ գործող, եւ՛ ապագա զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին: Մենք ունենք փաստ, որ հոգեբուժարաններն ու քրեակատարողական հիմնարկները 100%ով քվեարկել են ՀՀԿ-ի օգտին՝ հիմնված կոնկրետ փաստերի վրա: Սակայն, թե ինչպես է բանակը քվեարկել, որեւէ վերլուծություն չունենք: Մարգինալ մեղադրանքներ կարող են լինել:
Մամուլի տեղեկություններով՝ խորհրդարանական ընտրությունից հետո «Ելք»-ում փոխվել է տրամադրվածությունը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հանդեպ, քանի որ նա ընդամենը 520 ձայն է ապահովել իրենց դաշինքի համար:
Չեմ կարդացել նման հրապարակում: «Ելք» դաշինքում նման խնդիր չկա եւ բոլորի կողմից կատարված աշխատանքի արդյունքն է այն, ինչը որ մենք ստացել ենք: Յուրաքանչյուր թեկնածու իր քարոզչությամբ բերել է ընդհանուր ձայներ: Արամ Սարգսյանն առաջադրվել էր չափազանց բարդ ընտրատարածքում եւ իր կողմից կատարված աշխատանքը կարեւոր նշանակություն է ունեցել եւ՛ տվյալ ընտրատարածքում, եւ՛ ընդհանուր քարոզարշավի ժամանակ կատարվածը չափազանց կարեւոր էր:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում։
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34